Ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագրում

  • Մայիսի 6, 2025
  • 16:30 - 18:30
  • Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
  • +37433584696

Հայաստանի ՄՌ Ասոցիացիան և «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա»-ն հրավիրում են ձեզ մասնակցելու ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրմանը վերաբերող օրենսդրության և ընթացակարգերի քննարկման համար կազմակերպվող հանդիպմանը, որը տեղի կունենա Հայաստանի ՄՌ Ասոցիացիայում մայիսի 6-ին:

Հանդիպման ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան՝

Ծանոթանալ ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագրմանը վերաբերող օրենսդրությանը,
Մանրամասն ուսումնասիրել հայտարարագրման ընթացակարգերը և փուլերը,
Վերլուծելու փաստացի իրավիճակները՝ հիմնվելով իրական օրինակների վրա,
Ստանալ պատասխաններ իրենց հուզող մասնագիտական հարցերին։

Բացման խոսքով հանդես կգա «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա»-ի ՄՌԿ բաժնի ղեկավար և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի խորհրդի անդամ՝ Սոնա Մարտիրոսյանը։ Ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագրման գործընթացը կներկայացնի «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա»-ի Հարկային և իրավաբանական խորհրդատվության բաժնի մենեջեր՝ Պերճուհի Գրիգորյանը։

Լեզուն՝ հայերեն

Նախապատվությունը կտրվի ՄՌ Ասոցիացիայի անդամներին։

Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է:
Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ:

    Անդամ չհանդիսացող անձանց համար մասնակցության արժեքը 8,000 դրամ է։

    Առցանց վճարեք տոմսերի համար՝ օգտագործելով Ձեր բանկային քարտը։

    Միջոցառումներ
    Ֆիզիկական անձանց տարեկան հայտարարագրում
    • Մայիսի 6, 2025
    • 16:30 - 18:30
    • Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
    ՄՌ միջազգային օր 2025
    • Մայիսի 20, 2025
    • 17:00 - 22:00
    • Սան Մարկո լողավազան, Աշտարակի խճուղի 11
    Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

    Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ