- Հուլիսի 20, 2026
- Կատեգորիա Հայտարարություններ, Նորություններ
Մեկնաբանություններ չկան

Հուլիսի 17-ին Հայաստանի ՄՌ Ասոցիացիան և Վրաստանի HR Professionals Association (HRPA Georgia)-ն ստորագրել են Համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով ամրապնդել միջազգային համագործակցությունը, զարգացնել տարածաշրջանային գործընկերությունը և նպաստել մարդկային ռեսուրսների մասնագիտության շարունակական զարգացմանը։
Համագործակցության հիմնական ուղղություններն են՝
- համատեղ համաժողովների, ֆորումների, վեբինարների և այլ մասնագիտական միջոցառումների կազմակերպումը,
- կրթական և մասնագիտական զարգացման ծրագրերի համատեղ իրականացումը,
- փորձի, գիտելիքների և լավագույն միջազգային փորձի փոխանակումը,
- երկու ասոցիացիաների միջոցառումների և նախաձեռնությունների փոխադարձ աջակցությունն ու առաջխաղացումը,
- խոսնակների, դասընթացավարների և ոլորտի փորձագետների փոխանակումը,
- անդամների, գործընկերների և ՄՌ համայնքների միջև մասնագիտական համագործակցության և ցանցային կապերի ընդլայնումը,
- միջազգային նախաձեռնությունների և համատեղ նախագծերի իրականացումը։
Լինելով European Association for People Management (EAPM)-ի լիիրավ անդամներ՝ երկու ասոցիացիաներն էլ համոզված են, որ այս համագործակցությունը կնպաստի գիտելիքների փոխանակմանը, նոր միջազգային հնարավորությունների ստեղծմանը և տարածաշրջանում ՄՌ համայնքի հետագա զարգացմանը։