Մեր պատմությունը
ՄՌ Ասոցիացիա հիմնելու գաղափարը առաջացել է 2008 թվականին, երբ ՄՌ Ակումբի շրջանակներում ՄՌ մասնագետների համար կազմակերպվում էին հանդիպումներ և նրանք միասին քննարկում էին ոլորտին առնչվող կարևոր հիմնահարցերը:
Մի շարք քննարկումներ առաջ բերեցին անբաժանելի համակարգ ստեղծելու անհրաժեշտությունը, որը նպաստում է Հայաստանում Մարդկային Ռեսուրսների զարգացմանը, կարգավորմանը և ստանդարտացմանը:
2010թ. մայիսի 19-ին Ասոցիացիան ձեռք բերեց իրավաբանական անձի կարգավիճակ և այժմ գործում է ըստ ՀՀ Սահմանադրության, գործող ՀՀ օրենսդրության, միջազգային պայմանագրերի և Մարդկային Ռեսուրսների Ասոցիացիայի օրենսգրքով: Այսպիսով ՄՌ ակումբը դարձավ Ասոցիացիայի գործունեություններից մեկը:
Ասոցիացիան ներառում է 70-ից ավել անդամ, այդ թվում Հայաստանի առաջատար ընկերությունների ՄՌ ղեկավարները, որոնք համախմբված են ընդհանուր նպատակների իրականացման մեջ:
Այս ընթացքում՝
- Գրվել և հաստատվել են Ասոցիացիայի անդամների գործունեության վարքագծի կանոնները
- ՄՌ Ասոցիացիայի և Cascade People & Business ընկերության համատեղ ջանքերով հայաստանյան աշխատաշուկան հարստացվել է 350-ից ավել ՄՌ մասնագետներով
- Կնքվել են համագործակցության պայմանագրեր խոշորագույն միջազգային մասնագիտական կառույցների հետ, որոնց շրջանակներում 50-ից ավելի ՄՌ ղեկավարներ ստացել են միջազգային հավաստագրումներ
- Կազմակերպվել են ավելի քան 150 ՄՌ ակումբներ, ՄՌ նախաճաշեր, վարպետած դասեր, վերապատրաստման ծրագրեր
- Իրականացվել են 11 տարեկան տարածաշրջանային ՄՌ համաժողովներ՝ շուրջ 30 երկրների ՄՌ մասնագետների մասնակցությամբ
- ՄՌ Ասոցիացիայի աջակցությամբ ՀՀ-ում՝ ԵՊՀ-ում, բացվել է առաջին ՄՌ մագիստրոսական ծրագիրը
- 150-ից ավել կամավորներ ներգրավվել են տարբեր նախագծերում, այդպիսով, հայ երիտասարդներին հնարավորություն է տրվել ինքնադրսևորվել և կատարելագործվել, հարստացնել իրենց հմտությունները, գիտելիքները և ծանոթությունները
Մենք դեռևս շատ անելիքներ ունենք։ Շնորհակալություն մեզ հետ լինելու և մեզ աջակցելու համար։