ՄՌ ակումբի հանդիպումը «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ»-ի գրասենյակում
- Մարտի 23, 2012
- 18:00 - 20:30
- Ռոմանոս Մելիքյան 1, Երևան
2012թ. ապրիլի 23-ին տեղի ունեցավ ՄՌ ակումբի հերթական հանդիպումը «Վորլդ Վիժն Ինթերնեյշնլ» հայաստանյան մասնաճյուղի գրասենյակում:
Հանդիպման առաջին մասում ներկայացվեց ՎՎՀ-ի Մարդկային ռեսուրսների և կազմակերպության զարգացման բաժնի կառուցվածքը և գործառույթները: Նշվեցին նաև Կազմակերպությունում առկա աշխատանքի արդյունավետության կառավարման ցիկլի, անձնակազմի ուսուցման և զարգացման, կոմպետենցիաների և խրախուսման մեթոդների առանձնահատկությունները:
Այնուհետև, Մարդկային ռեսուրսների և կազմակերպության զարգացման բաժնի ղեկավար` Աիդա Առաքելյանը, Ասոցիացիայի անդամների ուշադրությանը ներկայացրեց «թիմի 5 դիսֆունկցիաներ»-ի տեսությունը: Տեսության գործնական կիրառումն իրականացվեց ՄՌ Ասոցիացիայի թիմի գնահատման օրինակով, որին հետևեց ստացված արդյունքների համապատասխան վերլուծությունը:
Հանդիպման վերջում, ՎՎՀ-ի մասնագետները ներկաներին ծանոթացրեցին մի շարք նոր նախագծերի, որոնք նախատեսվում է իրականացնել մասնավոր ընկերությունների հետ համատեղ: