Կայացել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների մշակման համար ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը
- Սեպտեմբերի 17, 2019
- Կատեգորիա Նորություններ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնարկել է հանրային քննարկումների շարք, որոնք ուղղված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին:
Քննարկումներին մասնակցում և իրենց առաջարկներով ու դիտողություններով հանդես են գալիս պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ: Հայաստանի ՄՌ ասոցիացիան, ի դեմս ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանի, ևս ընդգրկված է այս աշխատանքային խմբում:
Երրորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ին, որին այս անգամ մասնակցում էր Հայաստանի ՄՌ ասոցիացիայի անդամ Հասմիկ Բեգլարյանը։ Բարձրացվեցին թե՛ աշխատողների, թե՛ գործատուների տեսանկյունից կարևոր հարցեր:
Հայաստանի ՄՌ ասոցիացիան պատրաստակամ է և կարող է իր լուրջ ներդրումն ունենալ Հայաստանում աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրական դաշտը բարելավելու գործում:
Հանդիպումները շարունակական են լինելու: