Կայացել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների մշակման համար ձևավորված աշխատանքային խմբի հերթական հանդիպումը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնարկել է հանրային քննարկումների շարք, որոնք ուղղված են ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխություններին:  

Քննարկումներին մասնակցում և իրենց առաջարկներով ու դիտողություններով հանդես են գալիս պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ: Հայաստանի ՄՌ ասոցիացիան, ի դեմս ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանի, ևս ընդգրկված է այս աշխատանքային խմբում:

Երրորդ հանդիպումը տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ին, որին այս անգամ մասնակցում էր Հայաստանի ՄՌ ասոցիացիայի անդամ Հասմիկ Բեգլարյանը։ Բարձրացվեցին թե՛ աշխատողների,  թե՛ գործատուների տեսանկյունից կարևոր հարցեր:

Հայաստանի ՄՌ ասոցիացիան պատրաստակամ է և կարող է իր լուրջ ներդրումն ունենալ Հայաստանում աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրական դաշտը բարելավելու գործում:

Հանդիպումները շարունակական են լինելու: