Հայաստանի ՄՌ Ասոցիացիան միանում է Անձնակազմի կառավարման եվրոպական ասոցիացիային (EAPM)
- Սեպտեմբերի 14, 2020
- Կատեգորիա Նորություններ
Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի ՄՌ Ասոցիացիան միացել է Անձնակազմի կառավարման եվրոպական ասոցիացիային (EAPM)։ Այսպիսով, Հայաստանի ՄՌ Ասոցիացիան ոտք է դնում միջազգային համագործակցության նոր տարածություն՝ իր անդամների և հայաստանյան ՄՌ համայնքի համար բացելով նոր դռներ միջազգային համագործակցության ոլորտում։
EAPM-ը ցանցային ասոցիացիա է և մարդկային ռեսուրսների կառավարման եվրոպական մարմինն է։ Այն հովանոցային կառույց է, որը միավորում է ՄՌ ազգային կազմակերպությունները և առանց շահույթ հետաապնդելու նպաստում է փորձի փոխանակմանը։
EAPM-ը WFPMA-ի (Աշխարհի մարդկային ռեսուրսների ասոցիացիաների ֆեդերացիա) հիմնադիր անդամ է։ WFPMA-ը կազմակերպություն է, որը ներկայացնում է ավելի քան 450,000 մարդկային ռեսուրսների մասնագետներ աշխարհի 70 ազգային ասոցիացիաներում։
Ահա EAPM-ին միանալու ժամանակագրությունն ու ուղին, որ մենք անցել ենք․
- 2018-ի հուլիսից սկսվեցին բանակցությունները EAPM-ի Խորհրդի անդամների հետ,
- 2019-ի ապրիլին Հայաստանի ՄՌ Ասոցիացիան անդամակցության դիմում ներկայացրեց EAPM,
- Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի դիմումը դրական արձագանք ստացավ, և EAPM-ի Խորհրդի անդամ Մաքս Բեքերը 2019-ի հունիսին այցելեց Հայաստան՝ ծանոթանալու մեր ասոցիացիայի գործունեությանը։
Մաքս Բեքերին ներկայացվեց Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի տարեկան հաշվետվությունները, ասոցիացիայի երկլեզու կայքը և ամենը կապված մեր գործունեության հետ։ Մաքս Բեքերի և ՄՌ Ասոցիացիայի անդամնների հանդիպում-քննարկման ժամանակ Մ․Բեքերն իր հերթին ներկայացրեց EAPM-ը։
- Հայաստանի ՄՌ Ասոցիացիան EAPM-ին միացավ 2019 թ․-ի նոյեմբերին։
- Հետհամաճարակային դժվարությունները հաշվի առնելով, EAPM-ը աջակցեց Հայաստանի ՄՌ Ասոցիացիային հաղթահարելու անդամակցության համար ունեցած ֆինանսական խոչընդոտը։
- Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ՄՌ Ասոցիացիան մասնակցեց EAPM պատվիրակների ժողովին որպես ասոցիացված անդամ։
Մենք ակնկալում ենք նպաստել մեր ՄՌ համայնքի մասնագիտական զարգացմանը այս համագործակցության շրջանակներում, որի շնորհիվ նոր փորձի փոխանակման հնարավորություններ կստեղծվեն։