Հայաստանի ՄՌ Ասոցիացիան միանում է Անձնակազմի կառավարման եվրոպական ասոցիացիային (EAPM)

Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի ՄՌ Ասոցիացիան միացել է Անձնակազմի կառավարման եվրոպական ասոցիացիային (EAPM)։ Այսպիսով, Հայաստանի ՄՌ Ասոցիացիան ոտք է դնում միջազգային համագործակցության նոր տարածություն՝ իր անդամների և հայաստանյան ՄՌ համայնքի համար բացելով նոր դռներ միջազգային համագործակցության ոլորտում։

EAPM-ը ցանցային ասոցիացիա է և մարդկային ռեսուրսների կառավարման եվրոպական մարմինն է։ Այն հովանոցային կառույց է, որը միավորում է ՄՌ ազգային կազմակերպությունները և առանց շահույթ հետաապնդելու նպաստում է փորձի փոխանակմանը։

EAPM-ը WFPMA-ի (Աշխարհի մարդկային ռեսուրսների ասոցիացիաների ֆեդերացիա) հիմնադիր անդամ է։ WFPMA-ը կազմակերպություն է, որը ներկայացնում է ավելի քան 450,000  մարդկային ռեսուրսների մասնագետներ աշխարհի 70 ազգային ասոցիացիաներում։

Ահա EAPM-ին միանալու ժամանակագրությունն ու ուղին, որ մենք անցել ենք․     

  • 2018-ի հուլիսից սկսվեցին բանակցությունները EAPM-ի Խորհրդի անդամների հետ,
  • 2019-ի ապրիլին Հայաստանի ՄՌ Ասոցիացիան անդամակցության դիմում ներկայացրեց EAPM,
  • Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի դիմումը դրական արձագանք ստացավ, և EAPM-ի Խորհրդի անդամ Մաքս Բեքերը 2019-ի հունիսին այցելեց Հայաստան՝ ծանոթանալու մեր ասոցիացիայի գործունեությանը։

Մաքս Բեքերին ներկայացվեց Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի տարեկան հաշվետվությունները, ասոցիացիայի երկլեզու կայքը և ամենը կապված մեր գործունեության հետ։ Մաքս Բեքերի և ՄՌ Ասոցիացիայի անդամնների հանդիպում-քննարկման ժամանակ Մ․Բեքերն իր հերթին ներկայացրեց EAPM-ը։

  • Հայաստանի ՄՌ Ասոցիացիան EAPM-ին միացավ 2019 թ․-ի նոյեմբերին։
  • Հետհամաճարակային դժվարությունները հաշվի առնելով, EAPM-ը աջակցեց Հայաստանի ՄՌ Ասոցիացիային հաղթահարելու անդամակցության համար ունեցած ֆինանսական խոչընդոտը։ 
  • Սեպտեմբերի 11-ին Հայաստանի ՄՌ Ասոցիացիան մասնակցեց EAPM պատվիրակների ժողովին որպես ասոցիացված անդամ։

Մենք ակնկալում ենք նպաստել մեր ՄՌ համայնքի մասնագիտական զարգացմանը այս համագործակցության շրջանակներում, որի շնորհիվ նոր փորձի փոխանակման հնարավորություններ կստեղծվեն։