Ինչպե՞ս արդյունավետ հաղորդակցվել «ոչ հեշտ» մարդկանց հետ

  • Սեպտեմբերի 18, 2025
  • 16:30 - 19:30
  • Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
  • +37433584696

Հայաստանի ՄՌ Ասոցիացիան հայտարարում է «Psychology in HR» վարպետաց դասերի շարքի մեկնարկի մասին: Նպատակն է HR մասնագետներին զինել, տալ այն գործնական հոգեբանական գործիքները, որոնք կնպաստեն ինչպես խորքային ինքնաճանաչողությանը, այնպես էլ թույլ կտան  ավելի խորությամբ բացահայտել այլ մարդու վարքը, մոտիվացիան, կառուցել արդյունավետ հաղորդակցում և տևական հարաբերություններ։

Սեպտեմբերի 18-ին Հայաստանի ՄՌ Ասոցիացիայում տեղի կունենա «Psychology in HR» շարքի հետաքրքիր և շատ կիրառական առաջին հանդիպումը MindSkill training academy հիմնադիր Սեդա Վարդանյանի հետ «Ինչպե՞ս արդյունավետ հաղորդակցվել «ոչ հեշտ» մարդկանց հետ» թեմայով։

HR մասնագետն ամենահաճախն է հաղորդակցվում տարբեր մարդկանց հետ, իսկ «ոչ հեշտ» մարդկանց հետ հաղորդակցման մարտավարությունների իմացությունը կարող է էապես բարձրացնել աշխատանքի արդունավետությունը։

Վարպետաց դասին միասին կանդրադառնանք՝

  • Ովքե՞ր են հաղորդակցման մեջ «Ոչ հեշտ» մարդիկ։ Երբ հաղորդակցումը բարդ է:
  • «Ոչ հեշտ մարդկանց» մի քանի տիպեր և հաղորդակցման մարտավարություններ:
  • Ինքնաճանաչողության դերը «Ոչ հեշտ» մարդու հետ հաղորդակցվելիս:
  • «Ոչ հեշտ» մարդկանց ամեն տիպի հետ արդյունավետ հաղորդակցմական մարտավարության մարզում:

Վարպետաց դասի իտերակտիվ հատվածում կունենանք քեյսի վերլուծություն, դերային խաղ:

Սեդա Վարդանյանը MindSkill training academy հիմնադիրն է, հոգեբան, փափուկ հմտությունների թրեյներ, հոգեբանական գիտությունների թեկնածու 15 տարվա փորձառությամբ, ում թրեյնինգներին մասնակցել են 2000-ից ավել մարդ։

Լեզուն՝ հայերեն

Առաջնահերթությունը տրվելու է ՄՌ Ասոցիացիայի անդամներին

Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է
Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ:

ՏԵՂԵՐՆ ՍՊԱՌՎԱԾ ԵՆ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ՓԱԿ Է։

Միջոցառումներ
Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային ձևակերպում
  • Հոկտեմբերի 7, 2025
  • 16:30 - 19:30
  • ք․ Երևան, Արամի փ․ 80, 3-րդ հարկ
HR academy դասընթաց
  • Հոկտեմբերի 30, 2025
  • 18:30 - 21:30
  • փ. Արամի 80, Երևան
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ