Տարածաշրջանային 2-րդ համաժողով «Dimensions of HR Manager»

  • Նոյեմբերի 22, 2013 - Նոյեմբերի 23, 2013
  • 11:00 - 16:00
  • Աղվերան, Հայաստան

2013 թվականի նոյեմբերի 22-23 Աղվերանում մեկնարկվեց 2-րդ ՄՌ համաժողովը՝ կազմակերպված Հայաստանի ՄՌ ասոցիացիայի և Կասկադ Քնսալթընսի կողմից:  Միջոցառումը կրում էր «Dimensions of HR Manager» խորագիրը:  

Համաժողովին մասնակցում էին Հայաստանից, Վրաստանից և այլ եվրոպական երկրներից մոտ  80 ՄՌ կառավարիչներ, ՄՌ մասնագետներ, փորձագետներ, ովքեր ներկայացնում էին հեռահաղորդակցության, ֆինանսների, ապահովագրության, խորհրդատվության, ՏՏի,  հանքարդյունաբերության, արտադրության և այլ ոլորտներ:  

Միջոցառման նպատակն էր համընդհանուր հարթակի ստեղծումը, որտեղ ՄՌ մասնագետների փորձի և հմտությունների փոխանակումը հետագայում կխթանի ՄՌ համայնքի ստեղծմանը ։ Այս տարին մասնավորապես շեշտադրված էր ՄՌ կառավարիչների չափորոշիչների զարգացումը ու բացահայտումը, որն իր հերթին կնպաստի ՄՌ կառավարիչների աճին՝  որպես բիզնես գործընկերներ։

Ինչպես անցած տարի, այս տարի ևս համաժողովն ընթացավ չափանիշներին համապատասխան։ Այն հարուստ էր յուրահատուկ բանախոսություններով, թրեյնինգներով, վարպետության դասերով, որոնք իրականացվում էին տեղի և արտասահմանյան մասնագետների կողմից։

Համաժողովի գլխավոր հովանավորն էր ՎիվաՍելՄՏՍ ընկերությունը և  Կապանի Լեռնահարստացման Կոմբինատը։

ԿԻՍՎԵԼ
2013-11-22 11:00 2013-11-23 16:00 Եվրոպա/Լոնդոն Տարածաշրջանային 2-րդ համաժողով «Dimensions of HR Manager» Աղվերան, Հայաստան
Պահպանել օրացույցում
Add to Calendar
Անցած միջոցառումներ
3
Միջոցառումներ
DisruptHR Երևան 2025. Tech edition
  • Սեպտեմբերի 10, 2025
  • 18:30 - 21:00
  • TBA
SHRM MENA 2025 Annual Conference & Expo
  • Սեպտեմբերի 16, 2025
  • 09:00 - 18:00
  • Madinat Jumeirah, Dubai, UAE
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ