6Q academy դասընթաց
⚡ Այս գարնանը Cascade People & Business-ը մեկնարկում է 6Q academy-ն ինտենսիվ առաջնորդության և անձնական զարգացման ծրագիրն՝ ուղղված այն հիմնարար մարդկային հմտությունների ձևավորմանը, որոնք անհրաժեշտ են այսօրվա բարդ և անորոշ աշխարհում։ Ծրագիրը հարմարեցված է հայկական մասնագիտական միջավայրին և նախատեսված է առաջնորդների, ղեկավարների, ՄՌ մասնագետների և անձնային աճի ձգտող մասնագետների համար։
6Q academy-ն համադրում է կիրառական տեսությունն ու գործնական աշխատանքը՝ զարգացման վեց առանցքային ուղղություններով՝ հուզական, մշակութային, կոգնիտիվ, ադապտիվ, քաջության և նարատիվ գործակիցներ։ Ծրագիրը օգնում է կառավարել զգացմունքները ճնշման տակ, խոսել ազդեցիկ, և գիտակցված որոշումներ կայացնել փոփոխվող իրավիճակներում։
Ծրագիրն անցկացվում է փորձառու և խնամքով ընտրված թրեյներների թիմի կողմից։ Յուրաքանչյուր ուղղություն վարում է իր ոլորտի մասնագետը՝ ապահովելով խորություն, կիրառելիություն և իրական գործնական արժեք։
⌛ 6Q academy-ի տևողությունը 2 ամիս է։ Ծրագիրը ներառում է 8 հանդիպում՝ շաբաթական մեկ անգամ (յուրաքանչյուրը՝ 3 ժամ), որոնք համադրում են տեսություն, փորձարարական վարժություններ և ռեֆլեկցիա։ Մասնակիցները ծրագրի սկզբում և ավարտին անցնում են գնահատումներ՝ իրենց առաջընթացը տեսանելի դարձնելու համար։ Ծրագրի ավարտին տրվում է մասնակցության վկայական։
Ստացիր ամբողջական տեղեկատվությունը 6Q academy-ի մասին այստեղ։