OpenUP. Episode 1

  • Փետրվարի 28, 2024
  • 18:30 - 20:30
  • Հարդ Ռոք Կաֆե Երևան, Պուշկինի փող., 3ա շենք
  • 094584696

Գնանք բոլորով OpenUP:

Ձեզ հետաքրքի՞ր է ինքնաբացահայտման աշխարհը: Միացե՛ք մեր յուրօրինակ հանրային միջոցառմանը և եկեք OpenUP, որը բացահայտում է մարդկության գեղեցիկ բազմազանությունը և ընդգծում զարմանալի նմանություններ:

Ուզու՞մ եք անցնել գրավիչ ճանապարհով դեպի ձեր “ես”–ը: OpenUP-ը եզակի ծրագիր է, որը քոուչինգի, խաղերի, անմիջական մթնոլորտի և դրական տրամադրության ձևաչափով ընկղմվում է մարդու տարբեր դերերի, պատմությունների, զգացմունքների, վախերի, ձգտումների և բազմաթիվ այլ հետաքրքիր ոլորտների մեջ՝ փորձելով բացահայտել անձի բազմաշերտ էությունը իր բոլոր դրսևորումների մեջ:

Երբևէ մտածե՞լ եք թե ինչպես են ձեզ ընկալում ուրիշները։ Եկեք մտածենք միասին: Ականատես դարձեք մտածելու տեղիք տվող զրույցին մեր հատուկ հյուրերի հետ, մասնակցե՛ք և բացահայտե՛ք նաև հետաքրքիր բաներ ձեր մասին։

Պատիվ ունենք ներկայացնելու OpenUP-ի մեր առաջին հյուրին՝ Էդգար Կարապետյանին՝ բիզնես խորհրդատու, ռազմավարության փորձագետ, Galaxy Group ընկերությունների խմբի ռազմավարության և նորարարությունների գծով տնօրեն: Նրա խորը փորձագիտությունը ռազմավարության, կազմակերպչական զարգացման և կորպորատիվ նորարարությունների բնագավառում բազմաթիվ ընկերություններին օգնել է հասնել հաջողության:

Միացե՛ք մեր երեկոյին, որտեղ Էդգարի հետ Արփին կանցնի ինքնաբացահայտման և խորքային զրույցի եզակի ճանապարհ:

️Դե ինչ, հիշե՛ք Episode 1-ի ամսաթիվը. փետրվարի 28, 18:30 | Hard Rock Café Երևան

️ Տեղերը սահմանափակ են, շտապե՛ք շուտ ամրագրել Ձեր տոմսը:

Գրանցում

Մուտքավճարը 10 000 դրամ է :
Գրանցվե՛ք և վճարե՛ք օնլայն` օգտագործելով Ձեր բանկային քարտը։

Միջոցառումներ
ՄՌ նախաճաշ | Աշխատանքային հանդիպում
  • Մայիսի 7, 2024
  • 10:00 - 12:00
  • Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
ՄՌ միջազգային օր
  • Մայիսի 20, 2024
  • 18:30 - 22:00
  • Բեսթ Վեսթերն Փլաս Կոնգրես հյուրանոց, ք․ Երևան Իտալիայի փող, 1 շենք
The Science of Leadership | 12th Annual Regional Conference
  • Հոկտեմբերի 4, 2024
  • Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ