BEYOND HR․ Նախագծերի կառավարումը HR-ների համար

  • Մարտի 22, 2023
  • 10:00 - 12:30
  • Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
  • +37433584696

Նախագծերն ամենուր են, նախագծերի կառավարումն ամենուր է: Այսօրվա անկայուն աշխարհում մենք երկար ու բարդ կազմակերպչական փոփոխություններ անելու շքեղություն չունենք. պետք է արագ գործել: Արագ գործելու համար մենք պետք է իրագործենք նախաձեռնությունները մեկը մյուսի հետևից՝ քիչ վարանելով, արագ, արդյունավետ, գործուն և արժեքավոր կերպով: Այդ նախաձեռնությունները նախագծեր են։ Եթե մենք կազմակերպչական նախաձեռնություններին վերաբերվենք որպես նախագծերի, մենք կարող ենք ավելի հաջող կառավարել և մատուցել դրանք: Որևէ կազմակերպությունում չկա բաժին, որն ինչ-որ կերպ ներգրավված չէ նախագծերում, այդ թվում՝ ՄՌ բաժինը:

Եկեք տեսնենք, թե ինչ հիմնական նախաձեռնություններ են իրականացվում ՄՌ բաժիններում և դրանց կողմից, և պարզենք՝ ինչպես է պետք կառուցվածքավորել այդ նախագծերը և հաջողությամբ իրագործել:

Վարպետաց դասը վարելու է Աստղիկ Սահակյանը, ով նախագծերի կառավարման հավաստագրված մասնագետ է (PMP)® նախագծերի կառավարման և գնումների ոլորտում 13 տարվա փորձով:  

 

ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է:

Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ:

Գրանցվեք ստորև.

    Անդամ չհանդիսացող անձանց համար մասնակցության արժեքը 8,000 դրամ է։

    Առցանց վճարեք տոմսերի համար՝ օգտագործելով Ձեր բանկային քարտը։

    Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

    Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ