Ինչպե՞ս չմեռնել ձանձրույթից կամ հակաթույն, որի մասին թրեյներները լռում են

  • Ապրիլի 25, 2024
  • 16:30 - 19:30
  • Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
  • +37433584696

Շատերս ենք հայտնվել անվերջ շարունակվող սլայդերի թակարդում, որոնք սպառնում են իսպառ վերացնել ապրելու ցանկությունը:

Ի՞նչ, եթե թրեյներներն ունեն գաղտնիքներ, որոնց շնորհիվ անգամ ամենաձանձրալի թրեյնինգը կարող է վերածվել դինամիկ և գրավիչ փորձառության: Այս աշխատարանում բացահայտելու ենք թրեյների խոհանոցը.

Մենյուում՝

  • Գցիր կրակը. ինչպե՞ս սկսել թրեյնինգը, որ այն չավարտվի առաջին հինգ րոպեի ընթացքում: Ինչպե՞ս հիմք դնել ակտիվ ուսուցման գործընթացին և կառուցել վստահություն:
  • Լեզու. Արդյո՞ք կարողանում եք հմտորեն օգտագործել ոչ միայն բառերն այլ մարմնի շարժուձևը որպես լսարանը կառավարելու միջոց:
  • Ո՞ր պատառաքաղով են ուտում ձանձրույթը. Ինչպիսի՞ ներգրավող գործիքներ ու մեթոդներ կիրառել ուսուցման տարբեր նպատակներին հասնելու համար:
  • Աղանդեր. Փոքրիկ և հաճելի ռազմավարություններ տարբեր իրավիճակների համար:

Աշոտ Սարգսյանն EVINAUX ընկերության համահիմնադիր տնօրենն է: Նա հավատացած է, որ հնարավոր է ստեղծել ներգրավված, բարձրակարգ մշակույթով թիմեր, որոնք ապահովում են գերազանց արդյունք:

Շարունակական զարգացումը, բացահայտումները, վերլուծությունները և ստացված արդյունքների նորովի կիրառելու, հարմարեցնելու ձգտումը նրան բնութագրող հատկանիշներ են:

Նա հավատում է տաղանդների զարգացման ուժին և վստահ է, որ նրանց ջանքերը բիզնեսի ռազմավարությանն ուղղելը ժամանակակից բիզնես միջավայրի համար հիմնական տարբերակիչ հատկանիշներից է: Նրա գործունեության և հետաքրքրությունների շրջանակը լայն է և ներառում է ռազմավարական կառավարումը, ուսուցման և զարգացման ծրագրերի նախագծումն ու կառավարումը, գործընթացների արդյունավետությունը, ուսուցման տեխնոլոգիաները, տաղանդների, գիտելիքների կառավարումը:

 

Տեղերն սպառված են 

 

Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է:

Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ:

 

Գրանցվեք ստորև

Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ