DisruptHR Yerevan-ը վերադառնում է: Այս անգամ կենտրոնում տեխնոլոգիաներն են։
Մենք փնտրում ենք խոսնակներ, ովքեր պատրաստ են բարձրաձայնել, թե ինչպես են AI-ը, տվյալները, ավտոմատացումը և նոր գործիքները վերափոխում մարդկային ռեսուրսների կառավարումը, առաջնորդությունը և աշխատանքային միջավայրը։
Եթե ունես ասելիք, որը կստիպի մտածել ու ցույց տալ, որ փոփոխությունը հնարավոր է՝ սա քո հնարավորությունն է խոսելու։
Որպես խոսնակ դիմելու հայտը բաց է։
Ելույթները կարող են լինել հայերեն, անգլերեն կամ ռուսերեն։
DisruptHR-ը համաշխարհային հաջողված շարժում է: Նրա նպատակն է արագ, ոգեշնչող ու իմաստալից գաղափարները տարածել ընդամենը 5 րոպեում։
20 սլայդով, որոնք ավտոմատ փոփոխվում են յուրաքանչյուր 15 վայրկյանում։ Արդյունքում՝ դինամիկ, հակիրճ ու ազդեցիկ ելույթներ, որոնք բերում են նոր մտքեր ու լուծումներ։
Ինչու՞ խոսել DisruptHR Yerevan-ում
DisruptHR Yerevan-ը քեզ հնարավորություն կտա՝
- ձևակերպել ու տարածել քո գաղափարը լայն լսարանի առաջ
- դառնալ ոլորտում ճանաչված ձայն
- միանալ առաջադեմ համայնքին
- Ձեր ելույթը հասանելի դարձնել ամբողջ աշխարհին՝ տեղադրելով այն DisruptHR-ի պաշտոնական կայքում
- մասնակցել շարժման, որն ընդգրկում է 130+ քաղաք աշխարհում
Ի՞նչ է DisruptHR-ը
Ձևաչափ. Առաջնորդվելով TED talk-երի ոգեշնչող ելույթների ոճով՝ մենք ունենալու ենք 8-12 խոսնակ (Disruptor-ներ)՝ յուրաքանչյուրը 5 րոպե տևողությամբ, 20 սլայդ, որոնք փոխվում են ավտոմատ կերպով 15 վայրկյանը մեկ: Ելույթները կներկայացվեն 2 գործողությամբ՝ յուրաքանչյուրը 40 րոպե տևողությամբ: Կարճ ընդմիջումից բացի կլինի նաև նեթվորքինգի հնարավորություն ելույթներից առաջ և հետո:
Նախորդ միջոցառումների խոսնակների ելույթները կարող եք դիտել այստեղ: