Միջազգային ՄՌ օր 2026
- Մայիսի 20, 2026
- 17:00 - 22:00
- Կոտայքի մարզ, գ․ Բալահովիտ, փ․ Կարմիրբանակայինների 6, 10/1 շենք
- +37433584696
Հայաստանի ՄՌ Ասոցիացիա × ԼԻԳԱ Ինշուրանս
Կան իրադարձություններ, որոնք պարզապես օրացույցում նշված ամսաթիվ չեն։
Կան իրադարձություններ, որոնց սպասում են ամբողջ տարի…
Միջազգային ՄՌ օրը հենց այդպիսին է և նշվում է ամբողջ աշխարհում։
Մայիսի 20-ին մենք կրկին միասին ենք. նշելու ենք տարվա ամենասպասված, ամենամեծ ու ամենասիրելի ՄՌ իրադարձությունը։
Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի և ԼԻԳԱ Ինշուրանսի՝ որպես աշխատակիցների բարեկեցության և ռիսկերի կառավարման վստահելի գործընկեր, համագործակցությամբ միջոցառումն այս տարի ևս կմիավորի ՄՌ մասնագիտական համայնքը, կարժևորի գործընկերությունը:
Վայր՝ Anamor Winery
Օր և ժամ` Մայիսի 20 | 17:00
Dress code՝ Vineyard chic | գինու բոլոր երանգներ (կարմիր, ռոզե, շամպայն) | ոսկեգույն աքսեսուարներ
Ի՞նչ է սպասվում՝
- տավիղի մարգարտյա, երկնային հնչյուններ
- գինու մշակույթի և նրբաճաշակ հյուրասիրության համադրություն
- խաղարկություններ և բազմաթիվ նվերներ
- պրոֆեսիոնալ լուսանկարահանում
- DJ՝ երեկոյի էներգիան բարձր պահելու համար
- և, ամենակարևորը, նեթվորքինգ, որ վերածվում է իրական համագործակցությունների
Սա միջոցառում է, որտեղ դու ոչ միայն մասնակից ես, այլ փոփոխություն ձևավորող:
Այս տարվա միջազգային ՄՌ օրվա EAPM խորագիրն է՝ Հզորացնե՛նք մարդկանց, որ կերտե՛ն փոփոխություն
Ուշադրությո՛ւն
- Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է։
- Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8,000 ՀՀ դրամ։
Կարևոր
Միջոցառման մասնակցությունը միայն Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի կողմից հեռախոսազանգի հաստատումով է:
Ի դեպ, չմոռանաք Ձեզ հետ վերցնել այցեքարտ՝ խաղերին և խաղարկությանը մասնակցելու համար։