բժշկություն․ ՎերաԶԻՆՈւՄ

  • Դեկտեմբերի 11, 2020
  • 19:00 - 20:00
  • Live Conversation
  • +37494584696

Ի՞նչ պետք է սովորենք։ Ի՞նչ հմտություններ զարգացնենք և ինչպե՞ս վերաբերվենք մեր մասնագիտությանը այսօր, որպեսզի ունենանք հստակ գործողությունների պլան, լինենք ժամանակին համահունչ և պահանջված աշխատաշուկայում։

Դեկտեմբերի 11-ին մասնագիտություններ․ ՎերաԶԻՆՈւՄ 2-րդ երթաշրջանին FB LIVE միացմամբ կտրվեն հենց այս հարցերի պատասխանները։

Մեր առաջին հյուրը կլինի անոթային վիրաբույժ Արթուր Հակոբյանը, որը կխոսի բժշկության և դրա փոխակերպման հնարավոր միտումների մասին։

Քննարկվելու են հետևյալ հարցերը․

  • Ի՞նչ պետք է սովորեն բժիշկները:
  • Որո՞նք են այս մասնագիտության համար ամենից կարևոր հմտությունները։
  • Ի՞նչ սպասել ապագայում։

Արթուրը մասնագիտական բարձր որակավորումներ ունեցող, բարձր կենտրոնացմամբ և արդյունքները կարևորող անոթային վիրաբույժ է՝ Հայաստանում 10 տարվա հաջող վիրաբուժական փորձով։ Արթուրը այս ոլորտում է 2006 թվականից և վերջին 5 տարին բնակվում ու աշխատում է Սիդնեյում։

Արթուրն աշխատել է տարբեր մարդկանց հետ, այդ թվում զինվորական անձնակազմի, ինչպես նաև քաղաքային և գյուղական ընտանիքների հետ։

Զրույցը կվարի Արփի Կարապետյանը (www.arpikarapetyan.com), լեզուն` հայերեն:

Միջոցառումներ
OpenUP. Episode 4 Արփիի հետ
  • Օգոստոսի 8, 2024
  • 18:30 - 21:00
  • Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
Առաջնորդության Գիտությունը | 12-րդ Ամենամյա Տարածաշրջանային համաժողով
  • Հոկտեմբերի 4, 2024
  • 09:00 - 22:00
  • Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ