Բարձր կատարողական, բարդ վարքագիծ․ HR-ի իրական մարտահրավերը
Ինչպե՞ս պահպանել արդյունքն առանց թիմային մշակույթը վնասելու
Աշխատավայրում բարձր կատարողականով աշխատակիցներն առանձնանում են նախաձեռնողականությամբ, պատասխանատվությամբ և արդյունքներին ուղղված աշխատաոճով․ նրանք հաճախ դառնում են թիմի շարժիչ ուժը։
Կարևոր է հստակ ճանաչել ընկերության «առաջատար» աշխատակիցներին և հասկանալ նրանց հետ աշխատելու առանձնահատկությունները։ Միևնույն ժամանակ, կան նաև «բարդ աշխատակիցներ», որոնք բնորոշվում են հակասական վարքագծով ու դժվար համագործակցությամբ, և նրանց հետ արդյունավետ լինելու համար անհրաժեշտ է սահմանների ու կառուցվածքի հստակություն։ Լինում են նաև դեպքեր, երբ բարձր կատարողականով աշխատողներն են դրսևորում բարդ վարքագիծ, և այդ ժամանակ HR-ը պետք է գտնի հավասարակշռված լուծումներ, որպեսզի չտուժեն ոչ արդյունքը, ոչ մշակույթը։
Վարպետաց դասին կքննարկենք՝
- ինչպես աշխատել բարձր կատարողականով աշխատակիցների հետ
- ինչպես աշխատել «բարդ» աշխատակիցների հետ
- ինչպես գտնել ճիշտ հավասարակշռություն, որպեսզի պաշտպանել և աշխատակիցների և ընկերության շահերը:
Վարպետաց դասը կանցկացնի Մարիանա Էդիլյանը՝ Հայաստանում տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտի առաջատար Viva (Վիվա Արմենիա ՓԲԸ) ընկերության մարդկային ռեսուրսների վարչության ղեկավարն, ով ունի մարդկային ռեսուրսների կառավարման ավելի քան 15 տարվա փորձ՝ մանրածախ առևտրի, բանկային և հեռահաղորդակցության ոլորտներում: Մինչ այդ Մարիանան ավելի քան 14 տարի աշխատել է միջազգային կազմակերպությունների հետ՝ համայնքային զարգացման ծրագրերում։
Մարիանան համոզված է՝ մարդն ամեն ինչի առանցքում է, և՝ սերն ու բարությունն իրոք կփրկեն աշխարհը:
Նա կարծում է, որ HR-ը ճիշտ փոփոխոխությունների նախաձեռնող պետք է լինի և հանդիսանա հիմնական շարժիչ ուժը ցանկացած ընկերությունում:
- Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է։
- Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8,000 ՀՀ դրամ։
- Առաջնահերթությունը տրվելու է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի անդամներին։