HR academy դասընթաց
Այս աշուն Cascade People & Business-ի HR academy-ն վերադառնում է թարմացված ծրագրով՝ ամբողջովին համապատասխան SHRM միջազգային ստանդարտներին: Ծրագիրն ադապտացված է հայկական շուկային և վավերացված Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի կողմից:
HR academy-ն HR ոլորտին առնչվող խորքային գիտելիքի և գործնական աշխատանքի արդյունավետ համադրություն է, որի ծրագիրը համաձայնեցված է միջազգային SHRM չափորոշիչներին, ինչպես նաև վավերացված է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի կողմից:
Դասընթացի բոլոր դասախոսները HR ոլորտի առաջատար փորձագետներն են, որոնք ունեն երկարամյա խորքային փորձ և գիտելիք, միջազգային բարձր HR հավաստագրում և/կամ կրթություն, ինչի արդյունքում կարող են համադրել և փոխանցել հայաստանյան և համաշխարհային գործնական և տեսական HR միտումներն ու լուծումները:
⌛ HR academy-ն տևում է 5 ամիս՝ արծարծելով HR ոլորտի 22 առանցքային ուղղություններ: Ունենալու եք 30+ հանդիպում՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ: Ծրագրի ընթացքում մասնակիցները խմբային աշխատանքների և սիտուացիոն թեստերի շնորհիվ հնարավորություն են ունենալու յուրաքանչյուր թեմայից հետո կիրառել ստացված գիտելիքները։ Ծրագիրը ամփոփվելու է ավարտական թեստով և գործնական աշխատանքի պաշտպանությամբ:
Արժեքը՝ 450,000 ՀՀ դրամ
Մանրամասներն՝ այստեղ։