Մարաշի ասեղնագործության վարպետաց դաս
Հայաստանի ՄՌ Ասոցիացիան շարունակում է «HR-Doh» վարպետաց դասերի շարքը, որի նպատակն է զարգացնել ոչ-ՄՌ հմտություններն ու ստեղծել ջերմ հաղորդակցական միջավայր ՄՌԿ մասնագետների համար։
Մարտի 4-ին Հայաստանի ՄՌ Ասոցիացիան սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու ասեղնագործության վարպետաց դասին, որի ընթացքում՝
- կծանոթանաք Մարաշի ասեղնագործության պատմությանը և տեխնիկային
- կստեղծեք ձեր սեփական ուրույն ասեղնագործությունը
- կվայելեք անմոռանալի փորձառություն ջերմ և ստեղծագործ մթնոլորտում
Վարպետաց դասը կվարի Մարաշի ասեղնագործության գիտակ և սիրահար Լիզի Վարդանյանը։
Բաց մի՛ թողեք ձեր հնարավորությունը՝ սովորելու այս հնագույն արհեստը և ստեղծելու ձեր սեփական փոքրիկ գլուխգործոցը։
Ուշադրություն
- Վարպետաց դասին կարող են ներկա լինել մինչև 10 մասնակից։ Շտապե՛ք գրանցվել:
- Lեզուն՝ անգլերեն։
Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է։
Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8,000 ՀՀ դրամ։
Առաջնահերթությունը տրվելու է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի անդամներին։
Մասնակցության տեղերը սպառվել են