Կյանքը պատերազմից հետո – Նախաձեռնություն Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի կողմից

life after war

44-օրյա Արցախյան պատերազմը դարձավ տասնամյակի գլխավոր իրադարձությունը` հանգեցնելով բազմաթիվ խնդիրների գրեթե բոլոր ոլորտներում: Խնդիրներից մեկը վերաբերում է պատերազմից վերադարձած մեր հայրենակիցներին, որոնց հետ շփվելիս հարկավոր է ուղղորդվել հաղորդակցման հստակ մեթոդաբանությամբ:

Որպես վերոնշյալ խնդրի լուծում՝ «Հայաստանի ՄՌ Ասոցիացիան» համախմբեց մի շարք ՄՌ մասնագետների` ստեղծելով HR Շտաբ, ինչպես նաև մշակեց SHRM (Society for Human Resource Management) ստանդարտների հիման վրա ուղեցույց, որի նպատակն էր հրավիրել ՄՌ մասնագետների և գործատուների ուշադրությունը տվյալ խնդրի վրա: Արդյունքում, ՄՌ մասնագետներն ընդլայնեցին իրենց պատկերացումները և ստացան համապատասխան գիտելիքներ պատերազմից վերադարձած մեր հայրենակիցների, նրանց հարազատների, ինչպես նաև լուրջ հոգեկան վիճակում գտնվող աշխատողների հետ հարաբերություններ կառուցելու վերաբերյալ:

Հարկ է նշել 3 առցանց ՄՌ Ակումբների մասին, որոնց նպատակն էր ՄՌ մասնագետներին զինել անհրաժեշտ գիտելիքներով աշխատակիցներին աջակցելու համար։ Քննարկումների ընթացքում արծարծվեցին հետևյալ թեմաները. աշխատավայրում բարեկեցության առկայությունը, հոգեկան առողջությունը, ի՞նչ է հետտրավմատիկ սթրեսային խանգարումը (PTSD), որո՞նք են դրա առաջացման պատճառները, ախտանիշները, ինչպես նաև աջակցության տրամադրումը գործատուների և գործընկերների կողմից:


Տրամադրվել են ուղեցույցներ և նյութեր հետագա աշխատանքները կազմակերպելու համար, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ: