💡 Անցած տարիների ընթացքում ամբողջ աշխարհում ընկերությունները բախվել են ավելի շատ բիզնես մարտահրավերների, քան երբևէ նախկինում: Շատ ընկերություններ այժմ տաղանդն ընկալում են որպես այդ մարտահրավերների վճռական լուծում: Creating People Advantage Survey (CPA) 2023-ը կենտրոնանում է նրա վրա, թե ամբողջ աշխարհում ինչպես են ՄՌ գործառույթները կառավարում այս մարտահրավերները:

🤝 Քանի որ Հայաստանի ՄՌ Ասոցիացիան European Association for People Management (EAPM)-ի անդամ է, մենք ստացել ենք Creating People Advantage Survey (CPA) 2023 միջազգային հետազոտությանը մասնակցելու բացառիկ հնարավորություն:

👉 Հետազոտությունը նախաձեռնել և իրականացնում են Boston Consulting Group-ը և World Federation of People Management Associations-ը: Նպատակը ՄՌ առաջնորդներին թիմի կարողությունները մեծացնելու և բիզնեսի հաջողությունն առաջ մղելու գործում աջակցելն է:

📢 Մասնակցելով մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի միտումների և մարտահրավերների մասին այս համապարփակ հետազոտությանը՝ մեր ՄՌ համայնքը կարող է առաջին անգամ ստանալ Հայաստանի ՄՌ ոլորտի վերաբերյալ առանձին հաշվետվություն:

📌 Ուստի խնդրում ենք տրամադրել 20 րոպե և մասնակցել հետազոտությանը:

🔗 https://www.113.vovici.net/se/13B2588B146231AE

❗️ Ուշադրություն. Առանձին հայաստանյան հաշվետվությունը հասանելի կլինի, եթե մեր երկրից 100-ից ավել ՄՌ կառավարիչ լրացնի հարցաթերթը: Խնդրում ենք ակտիվորեն մասնակցել և տարածել այն: ❗️