2 ամսվա հետադարձ հայացք
- Հուլիսի 7, 2020
- Կատեգորիա Նորություններ
Հարգելի՛ ընկերներ և գործընկերներ, շարունակելով մեր սոցիալական պատասխանատվության ծրագրերը և հավատարիմ մնալով «մենք փոփոխություն ենք բերում» կարգախոսին՝ մենք հանդես ենք գալիս իրար հաջորդող մի շարք մասնագիտացված վեբինարներով և քննարկումներով։
Այսպիսով, արդեն տևական ժամանակ է, ինչ Cascade People & Business ընկերությունը կազմակերպում է մասնագիտական առցանց և անվճար վեբինարներ՝ ինչպիսիք են հարց ու պատասխան պատկերավոր մտածողության փորձագետի հետ, հանդիպում SHRM միջազգաին ՄՌ հավաստագրման փորձագետի հետ, ինչպես նաև հադնիպումներ տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ։
Յուրաքանչյուր հանդիպումից հետո մենք ստանում ենք դրական արձագանքներ, ինչպես նաև մեդիա դաշտում լուսաբանում, որը ավելի է պարտավորեցնում շարունակել մեր այս նախաձեռնությունները ներկայիս ոչ այնքան հեշտ ժամանակներում։
Ստորև ցանկանում ենք առանձին անդրադառնալ այն առցանց թողարկումներին, որոնք տեղի են ունեցել վերջին 2 ամսվա ընթացքում։
Զրույցներ մասնագիտական կողմնորոշման մասին՝ ՀՀ և արտասահմանյան փորձագետների հետ` Cascade People & Business և zoom in! ընեկրությունների համատեղ ջանքերով՝
- Զրույց մասնագիտական կողմնորոշման մասին․ Դրվագ #1 Վյաչեսլավ Կաննի հետ
- Զրույց մասնագիտական կողմնորոշման մասին․ Դրվագ #2 Գոհար Անանյանի հետ
- Զրույց մասնագիտական կողմնորոշման մասին․ Դրվագ #3 Ֆուլգոր Եսայասի հետ
Թողարկումներ, որոնք հատկանշական են եղել ՄՌ համայնքի համար, քանի որ մենք հավատում ենք, որ զարգացնելով ՄՌ մասնագետներին՝ մենք նաև ապահովում ենք հայաստանյան շուկայի աշխատակիցների առաջընթացը՝
- LIVE TALKS: The value of SHRM as a Professional Qualification and a Global Employment Passport
- Աշխատանքի անվտանգությունը արտակարգ դրության ժամանակ
- Ինչպես ճիշտ ընտրել մարքեթոլոգ
- 2020-2023թթ. Եկամտային հարկի և սոցիալական վճարի դրույքաչափերի փոփոխությունները
Հանդիպումներ, որոնց նպատակն է մեր լսարանին ապահովել ինքնազարգացման և ինքնաճանաչման գործիքակազմ՝
- Webinar on the FUTURE OF ENTERTAINMENT with Rob Ferre
- LIVE CONVERSATION on Living with Yourself in the Times of Lock-down
- Charisma and Personal Magnetism: Inherited or Acquired Skill-set
- LIVE Conversation and Q&A Session with John K. Coyle
Առանձին ցանկանում ենք նաև անդրադառնալ «մասնագիտություններ. ՎերաԶԻՆՈւՄ | professions. ReCHARGE» – առցանց թողարկումների շարքին, որոնց ընթացքում շարունակում ենք հյուրընկալել ամենատարբեր ոլորտների փորձագետներին, և միասին փորձում ենք հասկանալ այդ մասնագիտությունների ներկայիս մարտահրավերները և ապագայի միտումները ՝
- նախագծի կառավարում․ ՎերաԶԻՆՈւՄ Աստղիկ Սահակյանի հետ
- մարքեթինգ․ ՎերաԶԻՆՈւՄ Նանա Մարդոյանի հետ
- PR. ՎերաԶԻՆՈւՄ Տաթևիկ Հավհաննիսյանի հետ
- վաճառք. ՎերաԶԻՆՈւՄ Քրիստինե Վարդանյանի հետ
- ֆինանսներ․ ՎերաԶԻՆՈւՄ Լիլիթ Ղարայանի հետ
- գինեգործություն․ ՎերաԶԻՆՈւՄ Զարուհի Մուրադյանի հետ
- տեխնիկական հավաքագրում․ ՎերաԶԻՆՈւՄ Նարեկ Ասլիկյանի հետ
- զբոսաշրջություն․ ՎերաԶԻՆՈւՄ Գևորգ Բաբայանի հետ
- բրենդի ռազմավարություն. ՎերաԶԻՆՈւՄ Նիկա Եպիսկոպոսյանի հետ
Նաև, սիրով հյուրընկալվել ենք տարբեր երկրներում և տարբեր գործընկերների մոտ՝ փորձելով անդրադառնալ ՄՌ մասնագիտությանը և երիտասարդության հիմնահարցերի միտումներին՝
- “Вечер Трудного Дня” Սերգեյ Դոլժենկովի հետ (Ղրղզստան)
- 9-я Международная конференция HR и T&D «UPgrade» (Ղազախստան)
- Rearrange #06 Արփի Կարապետյան / Arpi Karapetyan – Նարեկ Ամիրխանյանի հետ
- Մարդկային ռեսուրսների կառավարումը համավարակի ժամանակ և հետո (Գերմանական Տնտեսական Միավորում – DWV Հայաստան)
- А что с HR в Грузии и Армении? MarHR (ՌԴ)
- ACT Global – Empowering Young Voices- Youth Impact (Պակիստան)
Հետևեք մեր առաջիկա առցանց հանդիպումներին այստեղ՝ https://www.facebook.com/cascadeconsultants/live
Իսկ արդեն եղած թողարկումներն այստեղ են՝ https://bit.ly/2ZoyZLg
Ամեն ինչ դեռ առջևում է։
մենք փոփոխություն ենք բերում օնլայն