2 ամսվա հետադարձ հայացք

Հարգելի՛ ընկերներ և գործընկերներ, շարունակելով մեր սոցիալական պատասխանատվության ծրագրերը և հավատարիմ մնալով «մենք փոփոխություն ենք բերում» կարգախոսին՝ մենք հանդես ենք գալիս իրար հաջորդող մի շարք մասնագիտացված վեբինարներով և քննարկումներով։

Այսպիսով, արդեն տևական ժամանակ է, ինչ Cascade People & Business ընկերությունը կազմակերպում է մասնագիտական առցանց և անվճար վեբինարներ՝ ինչպիսիք են հարց ու պատասխան պատկերավոր մտածողության փորձագետի հետ, հանդիպում SHRM միջազգաին ՄՌ հավաստագրման փորձագետի հետ, ինչպես նաև հադնիպումներ տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ։

Յուրաքանչյուր հանդիպումից հետո մենք ստանում ենք դրական արձագանքներ, ինչպես նաև մեդիա դաշտում լուսաբանում, որը ավելի է պարտավորեցնում շարունակել մեր այս նախաձեռնությունները ներկայիս ոչ այնքան հեշտ ժամանակներում։

Ստորև ցանկանում ենք առանձին անդրադառնալ այն առցանց թողարկումներին, որոնք տեղի են ունեցել վերջին 2 ամսվա ընթացքում։

Զրույցներ մասնագիտական կողմնորոշման մասին՝ ՀՀ և արտասահմանյան փորձագետների հետ` Cascade People & Business և zoom in! ընեկրությունների համատեղ ջանքերով՝


Թողարկումներ, որոնք հատկանշական են եղել ՄՌ համայնքի համար, քանի որ մենք հավատում ենք, որ զարգացնելով ՄՌ մասնագետներին՝ մենք նաև ապահովում ենք հայաստանյան շուկայի աշխատակիցների առաջընթացը՝

Հանդիպումներ, որոնց նպատակն է մեր լսարանին ապահովել ինքնազարգացման և ինքնաճանաչման գործիքակազմ՝

 

Առանձին ցանկանում ենք նաև անդրադառնալ «մասնագիտություններ. ՎերաԶԻՆՈւՄ | professions. ReCHARGE» — առցանց թողարկումների շարքին, որոնց ընթացքում շարունակում ենք հյուրընկալել ամենատարբեր ոլորտների փորձագետներին, և միասին փորձում ենք հասկանալ այդ մասնագիտությունների ներկայիս մարտահրավերները և ապագայի միտումները ՝

recap 2 recharge-01

 

Նաև, սիրով հյուրընկալվել ենք տարբեր երկրներում և տարբեր գործընկերների մոտ՝ փորձելով անդրադառնալ ՄՌ մասնագիտությանը և երիտասարդության հիմնահարցերի միտումներին՝

Հետևեք մեր առաջիկա առցանց հանդիպումներին այստեղ՝ https://www.facebook.com/cascadeconsultants/live
Իսկ արդեն եղած թողարկումներն այստեղ են՝ https://bit.ly/2ZoyZLg

Ամեն ինչ դեռ առջևում է։
մենք փոփոխություն ենք բերում օնլայն