- Օգոստոսի 10, 2020
- Կատեգորիա Կարևոր հարցեր ոլորտից

Հարց․ Աշխատողի հետ կնքվել է Համաձայնագիր կողմերի հաձայնությամբ 22/06/2020 թվականից աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին։ Սակայն Աշխատողը 19/06/2020 թվականից գտնվում է ժամանակավոր անաշխատականության վիճակում։
Կարո՞ղ է Գործատուն լուծել տվյալ աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը 22/06/2020 թվականից։
Ճիշտ պատասխանն է՝ կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը:
Մեկնաբանություն․
Դիտարկվող դեպքում Գործատուն իրավունք ունի լուծել Աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը Համաձայնագրում նշված ամսաթվից:
Որպես լրացում նշենք, որ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի հոդված 114-ով սահմանված աշխատանքի ժամանակավոր անաշխատունակության և արձակուրդում գտնվելու ընթացքում իր աշխատակցին աշխատանքից ազատելու արգելքը վերաբերում է միայն Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից ազատվելու դեպքերին: