- Օգոստոսի 18, 2020
- Կատեգորիա Կարևոր հարցեր ոլորտից

Ճիշտ պատասխանն է՝ ազատվում են և իրավունք ունեն ժամանելուց հետո 24 ժամվա ընթացքում անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման հետազոտություն:
Մեկնաբանություն․
ՊԱՐԵՏԻ ՈՐՈՇՈՒՄ | N 219-Ն 28 հուլիսի, 2020 թվական ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 5 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18-ի` «Հայաստանի Հանրապետություն մուտք գործելիս և Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 5 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1. Որոշման 1.2 կետից հետո լրացնել նոր 1.2.1 կետով, հետևյալ բովանդակությամբ՝ «Սույն կետով սահմանված կարգով ինքնամեկուսացումից կարող են ազատվել հետևյալ անձինք. 1. պետական, պաշտոնական և աշխատանքային այցերով օտարերկրյա պատվիրակությունների կազմում ժամանողները,