ՀԱՐՑ 2. Համարվու՞մ է աշխատանքի էական պայմանի փոփոխություն արտակարգ բնույթ կրող դեպքերի ժամանակահատվածում հեռավար եղանակով աշխատանքի տեղափոխումը:

Ճիշտ պատասխանն է՝ չի համարվում։

Մեկնաբանություն․

Հոդված 106.1. Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում աշխատանքային պարտականությունների ժամանակավոր կատարումը հեռավար եղանակով
  1. Հեռավար եղանակով իրականացվող աշխատանքը տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում ոչ աշխատանքի վայրից իրականացվող աշխատանքն է, այն դեպքում, երբ այդ դեպքերով պայմանավորված հնարավոր չէ ապահովել աշխատանքի վայրում այդ աշխատանքների իրականացումը:
  2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում հեռավար եղանակով աշխատանքի իրականացումը սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով չի համարվում աշխատանքի վայրի կամ աշխատանքի էական այլ պայմանի փոփոխություն:

(106.1-ին հոդվածը լրաց. 29.04.20 ՀՕ-236-Ն)

2020 թվականի ապրիլի 29-ին ընդունված աշխատանքային օրենսգրքի մյուս լրացումներին և փոփոխութոյւններին ծանոթացեք այստեղ։

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ