ՀԱՐՑ 3. Գրավոր ծանուցման ի՞նչ ժամկետ է սահմանվում աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխմամբ պայմանավորված հաստիքի կրճատման դեպքում

Ճիշտ պատասխանն է՝ երկու ամիս առաջ։

Մեկնաբանություն․

Հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ
  1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`
  2. Արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում.
Հոդված 115. Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը
  1. Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ