- Հունիսի 25, 2021
- Կատեգորիա Կարևոր հարցեր ոլորտից

Ճիշտ պատասխանն է՝ ներառվում է, եթե օրինական է:
Մեկնաբանություն․
Հոդված 165 | Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը |
Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են`
1) փաստացի աշխատած ժամանակահատվածը,
2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով սահմանված կարգով կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձին հատուցում վճարելու այն ժամանակահատվածների, երբ քրեական գործի ավարտի դեպքում կայացվել է մեղադրական դատավճիռ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ արդարացնող հիմքով,
3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը,
4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը,
5) հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը` նախկին աշխատանքին վերադառնալու դեպքում,
6) օրինական գործադուլի ժամանակահատվածը: