ՀԱՐՑ 44. Գործատուն պարտավո՞ր է պահպանել զինվորական վարժանքին կամ զորավարժությանը մասնակցող աշխատողի աշխատատեղը և աշխատավարձը

Ճիշտ պատասխանն է՝ պարտավոր է պահպանել աշխատատեղը և աշխատավարձը 

Մեկնաբանություն․

Հոդված 60 Պահեստազորում հաշվառված քաղաքացիներին զինվորական վարժանքների (հրամանատարաշտաբային կամ շտաբային, զինվորական մարզումների) և զորավարժությունների (զորախաղերի) կանչելու կարգն ու ժամկետները

5. Զինվորական վարժանքին կամ զորավարժությանը մասնակցելու ընթացքում քաղաքացու հիմնական աշխատանքի վայրում (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահպանվում են քաղաքացու աշխատատեղը (պաշտոնը) և միջին աշխատավարձը: Գործատուի կողմից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) սույն մասի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Պարզաբանում. խնդրում ենք ուշադրություն դարձնել աշխատակցի կողմից ներկայացված ծանուցագրի նշումներին: Կարևոր է տարանջատել վարժանքները զինվորական վարժանքներից, քանի որ 59-րդ հոդվածի համաձայն՝ վարժանքներին մասնակցող աշխատակիցների դեպքում պահպանվում է միայն աշխատատեղը:

 

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ