- Սեպտեմբերի 30, 2021
- Կատեգորիա Կարևոր հարցեր ոլորտից
Մեկնաբանություններ չկան
Ճիշտ պատասխանն է՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 50-պատիկի չափով
Մեկնաբանություն․
Հոդված 169.5 | Առանց աշխատանքային պայմանագրի աշխատող պահելը |
Առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրի աշխատող պահելն առաջացնում է`
տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար:
Նույն խախտումը, որը կատարվել է վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` կրկին անգամ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է`
տուգանքի նշանակում խախտում թույլ տված անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` խախտման յուրաքանչյուր դեպքի համար: