- Փետրվարի 24, 2022
- Կատեգորիա Կարևոր հարցեր ոլորտից
Ճիշտ պատասխանն է՝ տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով
Մեկնաբանություն․
Հոդված 1896 |
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳԻՐՔ |
Պաշտոնատար անձանց հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով:
Սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հայերենին չտիրապետելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
Պաշտոնատար անձն այն անձ է, որը մշտապես կամ ժամանակավորապես, նշանակմամբ կամ ընտրության հիման վրա, վարձատրությամբ կամ հասարակական կարգով իրականացնում է իշխանության ներկայացուցչի գործառույթ, ինչպես նաև պետական, հասարակական հիմնարկներում, կազմակերպություններում և ձեռնարկություններում զբաղեցնում պաշտոններ՝ կապված կազմակերպական-տնօրինական, վարչատնտեսական պարտականությունների կատարման հետ, կամ այդպիսի պարտականություններ է կատարում հատուկ լիազորությամբ։