- Հունիսի 23, 2020
- Կատեգորիա Կարևոր հարցեր ոլորտից
Մեկնաբանություններ չկան
Ճիշտ պատասխանն է՝ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:
Մեկնաբանություն․
ՀՀ օրենքը ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ՝ ընդունված 2003 թվականի դեկտեմբերի 17-ին
Հոդված 4. | Նվազագույն ամսական աշխատավարձի, գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները: |
(4-րդ հոդվածը խմբ. 11.11.05 ՀՕ-221-Ն, լրաց. 22.12.10 ՀՕ-290-Ն, 21.06.14 ՀՕ-74-Ն, փոփ. 01.12.14 ՀՕ-205-Ն)