Հարց 83. Պայմանագրով Աշխատողի համար սահմանվել է 3 ամիս փորձաշրջան, սակայն 1,5 ամիս աշխատելուց հետո աշխատողը գործատուների փոխադարձ համաձայնությամբ փոխադրվում է այլ աշխատանքի և նշանակվում է ավելի բարձր պաշտոնի։ Այս դեպքում փորձաշրջանը շարունակվո՞ւմ է, թե՞ ոչ։

Ճիշտ պատասխանն է՝ ոչ, չի շարունակվում

Մեկնաբանություն․

Հոդված 91.

ՀՀ Աշխատանքային օրենսգիրք

Փորձաշրջանը աշխատանքային պայմանագիր կնքելիս՝

3. Փորձաշրջան չի կարող նախատեսվել, եթե աշխատանքի են ընդունվում` 1) տասնութ տարին չլրացած անձինք. 2) ընտրովի պաշտոն զբաղեցնողները, ինչպես նաև պաշտոնի նշանակման համար որակավորման քննություններ հանձնած կամ գործատուի մոտ կամ գործատուի նախաձեռնությամբ այլ վայրում ուսուցում անցած անձինք. 3) գործատուների փոխադարձ համաձայնությամբ այլ աշխատանքի փոխադրվող անձինք. 4) օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

 

ՏԵՍՆԵԼ ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ