Մարտի 19-ին տեղի ունեցավ ՄՌ նախաճաշ «Հեռավար աշխատանքի կիրառման պրակտիկան» թեմայով:
Հարցը բարձրաձայնեց Մարո Մինասյանը (Global Credit, HR Manager), այնուհետև թեմայի շուրջ իրենց կարծիքներն հայտնեցին՝
- Աննա Կոնջորյանը (Synergy International Systems, HR Manager),
- Իվետ Թորոսյանը (Webb Fontaine Holding LLC- Armenia, HR Manager),
- Սոնա Մարտիրոսյանը (KPMG Armenia, Head of HR),
- Մարիամ Հարությունյանը (KPMG Law, Senior lawyer):
Հետաքրքիր և արդյունավետ քննարկման արդյունքում անդրադարձ եղավ հեռավար աշխատանքի՝
- դրական և բացասական կողմերին՝ և գործատուի, և աշխատողի տեսանկյունից,
- իրականացման սկզբունքների ներդրմանը ընկերությունում,
- իրականացման կարգին ու պայմաններին,
- փոխհատուցմանն առնչվող հարաբերությունների կարգավորմանը,
- կիրառման պրակտիկային ՀՀ սահմաններից դուրս:
Ստորև ներկայացնում ենք KPMG Law ավագ իրավաբան Մ.Հարությունյանի «Հեռավար աշխատանք. իրավական կարգավորումներ» պատրաստած սահիկաշարը: