Հեռավար աշխատանքի կիրառման պրակտիկան

Մարտի 19-ին տեղի ունեցավ ՄՌ նախաճաշ «Հեռավար աշխատանքի կիրառման պրակտիկան» թեմայով:

Հարցը բարձրաձայնեց Մարո Մինասյանը (Global Credit, HR Manager), այնուհետև թեմայի շուրջ իրենց կարծիքներն հայտնեցին՝

  • Աննա Կոնջորյանը (Synergy International Systems, HR Manager),
  • Իվետ Թորոսյանը (Webb Fontaine Holding LLC- Armenia, HR Manager),
  • Սոնա Մարտիրոսյանը (KPMG Armenia, Head of HR),
  • Մարիամ Հարությունյանը (KPMG Law, Senior lawyer):

Հետաքրքիր և արդյունավետ քննարկման արդյունքում անդրադարձ եղավ հեռավար աշխատանքի՝

  • դրական և բացասական կողմերին՝ և գործատուի, և աշխատողի տեսանկյունից,
  • իրականացման սկզբունքների ներդրմանը ընկերությունում,
  • իրականացման կարգին ու պայմաններին,
  • փոխհատուցմանն առնչվող հարաբերությունների կարգավորմանը,
  • կիրառման պրակտիկային ՀՀ սահմաններից դուրս:

Ստորև ներկայացնում ենք KPMG Law ավագ իրավաբան Մ.Հարությունյանի «Հեռավար աշխատանք. իրավական կարգավորումներ» պատրաստած սահիկաշարը: