Ի՞նչ ենք մենք անում

Ասոցիացիայի նպատակն է զարգացնել Հայաստանի Հանրապետությունում մասնագիտացված մարդկային ռեսուրսների համայնքը, որը կնպաստի կայուն անձնակազմի արդյունավետ կառավարման ձևավորմանը և զարգացմանը երկրին ծառայելու նպատակով: Սկսած 2010 թվականից Ասոցիացիան համախմբում է 600-ից ավելի մասնագետների։ Նրանցից երկու հարյուրը տարբեր բիզնես բնագավառներում գործող ՄՌ մասնագետներ են։

HR association

Մեր հիմնական ուղղությունները`

ՄՌ խորհրդատվություն

ՄՌ մասնագիտության հանրայնացում և ճանաչում որպես հիմնական բիզնես գործընկեր

Մասնագիտական զարգացում

Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարիչների և ընդհանուր մարդկային ռեսուրսների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակում և իրականացում

ՄՌԿ դաշտի բարելավում

աշխատանքային հարաբերությունների դաշտի, աշխատանքային օրենսգրքի և համապատասխան փորձի բարելավում

Առաջարկի և պահանջարկի համապատասխանեցում

աջակցություն աշխատաշուկային և բիզնեսին առաջարկի և պահանջարկի հետազոտության և քարտեզագրման, ՄՌ հանդիպումների, վերապատրաստման և զարգացման ծրագրերի, ոլորտում հիմնական տենդենցների տեղեկացվածության բարձրացման և հաղորդակցության, հատուկ գործիքների և նախագծերի քննարկման միջոցով

Ու՞մ ենք ծառայում

Մեր հիմնական անդամները զբաղեցնում են պաշտոններ տարբեր ոլորտների ընկերություններում, մեր անդամներն են՝

  • ՄՌ կառավարիչներ
  • ՄՌ տնօրեններ
  • ՄՌ խորհրդականներ
  • ՄՌ մասնագետներ
  • ՄՌ ընդհանուր մասնագետներ
  • ՄՌ թրեյներներ
  • ՄՌ մասնագիտության հետ առնչվող այլ պաշտոններ

Միացեք մեր պրոֆեսիոնալ թիմին

Մեզ միանալով յուրաքանչյուր անդամ ստանում է բազմաթիվ առավելություններ։