Ինչպե՞ս չմեռնել ձանձրույթից կամ հակաթույն, որի մասին թրեյներները լռում են
- Ապրիլի 25, 2024
- 16:30 - 19:30
- Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
- +37433584696
Շատերս ենք հայտնվել անվերջ շարունակվող սլայդերի թակարդում, որոնք սպառնում են իսպառ վերացնել ապրելու ցանկությունը:
Ի՞նչ, եթե թրեյներներն ունեն գաղտնիքներ, որոնց շնորհիվ անգամ ամենաձանձրալի թրեյնինգը կարող է վերածվել դինամիկ և գրավիչ փորձառության: Այս աշխատարանում բացահայտելու ենք թրեյների խոհանոցը.
Մենյուում՝
- Գցիր կրակը. ինչպե՞ս սկսել թրեյնինգը, որ այն չավարտվի առաջին հինգ րոպեի ընթացքում: Ինչպե՞ս հիմք դնել ակտիվ ուսուցման գործընթացին և կառուցել վստահություն:
- Լեզու. Արդյո՞ք կարողանում եք հմտորեն օգտագործել ոչ միայն բառերն այլ մարմնի շարժուձևը որպես լսարանը կառավարելու միջոց:
- Ո՞ր պատառաքաղով են ուտում ձանձրույթը. Ինչպիսի՞ ներգրավող գործիքներ ու մեթոդներ կիրառել ուսուցման տարբեր նպատակներին հասնելու համար:
- Աղանդեր. Փոքրիկ և հաճելի ռազմավարություններ տարբեր իրավիճակների համար:
Աշոտ Սարգսյանն EVINAUX ընկերության համահիմնադիր տնօրենն է: Նա հավատացած է, որ հնարավոր է ստեղծել ներգրավված, բարձրակարգ մշակույթով թիմեր, որոնք ապահովում են գերազանց արդյունք:
Շարունակական զարգացումը, բացահայտումները, վերլուծությունները և ստացված արդյունքների նորովի կիրառելու, հարմարեցնելու ձգտումը նրան բնութագրող հատկանիշներ են:
Նա հավատում է տաղանդների զարգացման ուժին և վստահ է, որ նրանց ջանքերը բիզնեսի ռազմավարությանն ուղղելը ժամանակակից բիզնես միջավայրի համար հիմնական տարբերակիչ հատկանիշներից է: Նրա գործունեության և հետաքրքրությունների շրջանակը լայն է և ներառում է ռազմավարական կառավարումը, ուսուցման և զարգացման ծրագրերի նախագծումն ու կառավարումը, գործընթացների արդյունավետությունը, ուսուցման տեխնոլոգիաները, տաղանդների, գիտելիքների կառավարումը:
Տեղերն սպառված են
Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի «1, 2, 3 Աստղ» անդամների համար մուտքն անվճար է:
Ոչ անդամների համար մասնակցության վճարը կազմում է 8000 ՀՀ դրամ:
Գրանցվեք ստորև