Եկե՛ք միասին շնորհավորենք Հայաստանի ՄՌ Ասոցիացիային հերթական հաղթանակի կապակցությամբ:
Այժմ մեր ՄՌ Ասոցիացիան Անձնակազմի կառավարման եվրոպական ասոցիացիայի (EAPM) լիիրավ անդամ է (Full Member):
Սա շատ մեծ ու կարևոր ձեռքբերում է մեր Կազմակերպության և մեր ՄՌԿ համայնքի համար:
EAPM-ը խոշոր ցանցային ասոցիացիա է, մարդկային ռեսուրսների կառավարման եվրոպական մարմին, որն ունի 34 անդամ-ազգային ասոցիացիա ամբողջ Եվրոպայից։
!! Եվ այդ խոշոր միջազգային հարթակում Հայաստանը ներկայացնում ենք ՄԵ՛ՆՔ:
EAPM-ի լիիրավ անդամակցությունը բազմաթիվ առավելություններ և հնարավորություններ է ընձեռում մեր անդամներին՝
- Լավագույն փորձ և գիտելիքների փոխանակում Եվրոպայում նմանատիպ կազմակերպությունների հետ:
- Եվրոպական մասնագիտական ցանցի հասանելիություն:
- Մասնագիտական զարգացում:
- Համագործակցություն եվրոպական մակարդակի նախագծերի շուրջ։
- Մուտք ՄՌԿ ասոցիացիաների միջազգային ցանց Անձնակազմի կառավարման ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (WFPMA) միջոցով:
Շնորհավորո՜ւմ ենք, սիրելի Ասոցիացիայի անդամներ: