Հայաստանի ՄՌ Ասոցիացիան նոյեմբերի 21-ին մասնակցեց Եվրասիա միջազգային համալսարանի և Երևանի պետական համալսարանի Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագրի շրջանակում կազմակերպած «Կարիերայի նոր հնարավորություններ և հեռանկարներ» խորագրով կարիերայի տոնավաճառին։
Նախագծի հիմնական նպատակն էր աջակցել Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ինտեգրմանը Հայաստանի Հանրապետությունում՝ նպաստելով աշխատաշուկայում նրանց մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խնդիրների լուծմանը։
Տոնավաճառի շրջանակներում ՄՌ Ասոցիացիան մասնակիցներին ներկայացրեց իր թափուր հաստիքները և ««հայrate» 2024 գրավիչ գործատու» ամենամյա ծրագիրը, ակտիվ մասնակցություն ունեցավ կրթական միջոցառումներին՝ ուղղված աշխատանք գտնելու հմտությունների զարգացմանը, կլոր-սեղան քննարկումներին՝ առկա խնդիրների և մարտահրավերների շուրջ: Ներկա ուսանողները մեծ ոգևորությամբ տեղում լրացրեցին «հայrate»-ի հարցաշարը և, կարևորելով իրենց ձայնն ու կարծիքը, նշեցին գրավիչ գործատուներին: