HR academy դասընթաց

  • Հոկտեմբերի 30, 2025 - Ապրիլի 30, 2026
  • 18:30 - 21:30
  • փ. Արամի 80, Երևան
  • 094584696

Այս աշուն Cascade People & BusinessHR academy-ն վերադառնում է թարմացված ծրագրով՝ ամբողջովին համապատասխան SHRM միջազգային ստանդարտներին: Ծրագիրն ադապտացված է հայկական շուկային և վավերացված Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի կողմից:

HR academy-ն HR ոլորտին առնչվող խորքային գիտելիքի և գործնական աշխատանքի արդյունավետ համադրություն է, որի ծրագիրը համաձայնեցված է միջազգային SHRM չափորոշիչներին, ինչպես նաև վավերացված է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի կողմից:

Դասընթացի բոլոր դասախոսները HR ոլորտի առաջատար փորձագետներն են, որոնք ունեն երկարամյա խորքային փորձ և գիտելիք, միջազգային բարձր HR հավաստագրում և/կամ կրթություն, ինչի արդյունքում կարող են համադրել և փոխանցել հայաստանյան և համաշխարհային գործնական և տեսական HR միտումներն ու լուծումները:

⌛ HR academy-ն տևում է 5 ամիս՝ արծարծելով HR ոլորտի 22 առանցքային ուղղություններ: Ունենալու եք 30+ հանդիպում՝ յուրաքանչյուրը 3 ժամ տևողությամբ: Ծրագրի ընթացքում մասնակիցները խմբային աշխատանքների և սիտուացիոն թեստերի շնորհիվ հնարավորություն են ունենալու յուրաքանչյուր թեմայից հետո կիրառել ստացված գիտելիքները։ Ծրագիրը ամփոփվելու է ավարտական թեստով և գործնական աշխատանքի պաշտպանությամբ:

Արժեքը՝ 450,000 ՀՀ դրամ

Մանրամասներն՝ այստեղ։

Միջոցառումներ
Աշխատանքային պայմանագրերի էլեկտրոնային ձևակերպում
  • Հոկտեմբերի 7, 2025
  • 16:30 - 19:30
  • ք․ Երևան, Արամի փ․ 80, 3-րդ հարկ
HR academy դասընթաց
  • Հոկտեմբերի 30, 2025
  • 18:30 - 21:30
  • փ. Արամի 80, Երևան
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ