- Մայիսի 19, 2026
- Կատեգորիա Հայտարարություններ

Այսօր Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի տարեդարձն է:
ՄԵՆՔ 16 տարեկան ենք:
2010թ-ից փոքր, բայց մեծ երազանքներով համայնքից մինչև ազդեցիկ ուժ ոլորտում՝ Հայաստանի ՄՌ Ասոցիացիան անցել է զարգացման, նվիրման և շարունակական առաջընթացի ճանապարհ:
16 տարի շարունակ մենք ոչ միայն հետևել ենք HR ոլորտի փոփոխություններին, այլ դարձել ենք այդ փոփոխությունների ջատագովը՝ ձևավորելով նոր մշակույթ, նոր մտածողություն և մարդկային ռեսուրսների կառավարման նոր չափանիշներ Հայաստանում։
Այս տարիների ընթացքում Ասոցիացիան դարձել է հարթակ՝ միավորելով հարյուրավոր մասնագետների, գաղափարներ ու փորձառություններ։
Մենք միասին սովորել ենք, ստեղծել, հաղթահարել մարտահրավերներ ու վերածել դրանք նոր հնարավորությունների:
Շնորհակալ ենք յուրաքանչյուր անդամի, գործընկերոջ ու համայնքի ներկայացուցչի, ովքեր այս 16 տարիների ընթացքում եղել են մեր ճանապարհի ուղեկիցը։
Ձեր վստահությունն ու աջակցությունն են, որ Ասոցիացիան դարձրել են այն, ինչ Կազմակերպությունն այսօր է:
16 տարին միայն սկիզբն է։
Ամենամեծ գաղափարներն ու ձեռքբերումները դեռ առջևում են:
ՇՆՈՐՀԱՎՈ՜Ր ՏԱՐԵԴԱՐՁԴ, ՍԻՐԵԼԻ՛ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՌ ԱՍՈՑԻԱՑԻԱ