HR Team Games․ խաղ, մրցակցություն և դրական էներգիա

  • Դեկտեմբերի 4, 2026
  • 16:30 - 19:00
  • PORT88 ժամանցի կենտրոն, Հրազդանի կիրճ, 87
  • +37433584696

Հայաստանի ՄՌ Ասոցիացիան՝ PORT88 Events-ի հետ համագործակցությամբ, հրավիրում է ՄՌ համայնքի ներկայացուցիչներին մասնակցելու «HR Team Games» թիմային ժամանցային միջոցառմանը։

Սպասվում է ակտիվ, աշխույժ և լի դրական էներգիայով հանդիպում, որտեղ աշխատանքային առօրյային կփոխարինեն խաղերը, ընկերական մրցակցությունն ու անկաշկանդ շփումը։

Ծրագրում ընդգրկված են բազմաբնույթ խաղային մարտահրավերներ, որոնք հնարավորություն կտան լիցքաթափվելու, գործընկերներին նոր իրավիճակներում բացահայտելու, միմյանց ուժեղ կողմերն ու թիմային ոգին գնահատելու և, իհարկե, միասին շատ լավ ժամանակ անցկացնելու։

Եկե՛ք կտրվենք առօրյա գործերից, վայելենք խաղի ընթացքը, կիսենք դրական հույզերն ու տարին ավարտենք նոր տպավորություններով և անմոռանալի պահերով։

📅 դեկտեմբերի 4

🕟 16:30–19:00

📍 PORT88 ժամանցի կենտրոն, Հրազդանի կիրճ, 87

👥 Առաջնահերթությունը տրվելու է Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի անդամներին

Սիրով սպասում ենք միասին խաղալու, մրցելու և տոնական տրամադրությամբ երեկո անցկացնելու։

    Անդամ չհանդիսացող անձանց համար մասնակցության արժեքը 8,000 ՀՀ դրամ է։

    Վճարե՛ք առցանց՝ օգտագործելով Ձեր բանկային քարտը։