Տարածաշրջանային 4-րդ համաժողով

  • Նոյեմբերի 13, 2015
  • 10:00 - 14:00
  • Աղվերան, Հայաստան

ՄՌ կառավարում և անձնային աճ

Հայաստանի ՄՌ ասոցիացիան և «Կասկադ Քնսալթընթս» ընկերությունը կազմակերպել են  4-րդ ՄՌ տարածաշրջանային համաժողովը՝ «ՄՌ կառավարում և անձնային աճ» խորագրով: Արդեն ավանդական դարձած համաժողովն այս տարի ևս համախմբել է ոլորտի՝ հայաստանցի և օտարերկրյա  առաջատար մասնագետների, ովքեր ներկայացել են  ՄՌ կառավարման տեխնիկաներին նվիրված ելույթներով  և վարպետության դասընթացներով:

«Համոզված եմ, որ այստեղ գտնվողներից յուրաքանչյուրը հստակ գիտակցում է, որ ցանկացած ընկերության ամենաարժեքավոր կապիտալն աշխատակիցն է և պատկերացնում է իր ուսերին դրված պատասխանատվության չափաբաժինը: Դուք եք այն օղակը, որն ընկերության բազմաշերտ կառուցվածքը դարձնում է մեկ մարմին: Կազմակերպության որդեգրած արժեհամակարգը և աշխատակիցների միջև կամրջվող հարաբերությունները, կադրերի զարգացումը, ներքին շփումները, աշխատակցի հմտություններն ու գիտելիքները բացահայտելու, կատարելագործելու հաջողությունը մեծապես կախված են այն օղակի գործունեությունից, որն անվանում ենք ՄՌ բաժին: Այսօրինակ հանդիպումները կարևոր են՝ ցանկացած կազմակերպության ներսում առողջ մթնոլորտ, կադրերի զարգացում, արտաքին մրցակցություն ապահովելու համար»,-ասել է ՎիվաՍելՄՏՍի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Այս համաժողովի կարևոր նվաճումներից է միջազգային առաջատար քոուչինգ դպրոցներից մեկի՝ «Էրիկսըն Քոոուչինգ Ինթերնեյշնըլի» (Erickson Coaching International) ներկայացումը Հայաստանում: Համաժողովի շրջանակում դպրոցի առաջատար մասնագետներից մեկն անցկացրել է վարպետության դասընթացներ՝ քոուչինգը ներկայացնելով գործնականում:

«Քոուչինգը ՄՌ մասնագետներին և տարբեր օղակի ղեկավարներին հնարավորություն է տալիս տիրապետելու աշխատողների  ներուժի զարգացման, ներքին ռեսուրսների բացահայտման, նրանց անձնային և մասնագիտական արդյունավետ նպատակադրման գործիքներին»,- ասել է Հայաստանյան ՄՌ ասոցիացիայի և «Կասկադ Քնսալթընթս» ընկերության գլխավոր տնօրեն Արփի Կարապետյանը:

Հայաստանի ՄՌ ասոցիացիայի և «Կասկադ Քնսալթընթս» ընկերության ջանքերով՝ համաժողովը հայ մասնագետների համար պրոֆեսիոնալ քոուչի միջազգային սերտիֆիկացում ստանալու հնարավորություն է ստեղծել:

«Հայկական ՄՌ համայնքը հիանալի հարթակ է հետագա աճի և զարգացման համար, իսկ համագործակցությունը միջազգային որակավորում ապահովողող կազմակերպությունների հետ կմեծացնի մասնագետների հնարավորությունները՝ դարձնելով նրանց ավելի մրցունակ տեղական և միջազգային շուկայում»,- ասել է «Էրիկսըն Քոոուչինգ Ինթերնեյշնըլի» (Erickson Coaching International)-ի առաջատար մասնագետ Սիլվիա Վիոլան:

Համաժողովի ընթացքում կազմակերպվել է նաև երկխոսություն՝ ուսուցման դուալ համակարգի ներդրման հնարավորությունների ու մարտահրավերների վերաբերյալ:

«Դուալ ուսուցման համակարգը ենթադրում է սերտ համագործակցություն մասնավոր ընկերությունների և ուսուցում իրականացնողների միջև, քանի որ մասնագետների ուսուցման ծրագրերի 70%-ի մատուցումը և իրականացումը աշխատանքի վայրում է, իսկ մյուս 30%-ը՝ ուսումնական հաստատությունում: Այսպիսով երաշխավորվում է ուսումնական ծրագրի ավարտին գործնական կարողություններով զինված, կոմպետենտ և աշխատանքին պատրաստ մասնագետների առկայությունը: Սակայն այս համակարգի ներդրումը կպահանջի Հայաստանի մասնավոր հատվածի ընկերությունների շրջանում բիզնես հաջողությունների հասնելու գործում մարդկային կապիտալի կարևորության գիտակցում, մարդկային ռեսուրսների զարգացման մեջ ներդրումների իրականացում: Դրան հնարավոր է հասնել մարդկային ռեսուրների ռազմավարական կառավարումը և մարդկային ռեսուրսների դերակատարումը ընկերություններում ամրապնդելու, ուժեղացնելու միջոցով»,- ասել է Գերմայիայի Միջազգային Համագործակցության Ընկերության Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում Ծրագրի փորձագետ Գայանե Սերոբյանը:

Համաժողովի աշխատանքներին աջակցել են ՎիվաՍելՄՏՍը,  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում»՚՚ ծրագրի շրջանակներում և «Զարտպրինտ» հրատարակչությունը:

ԿԻՍՎԵԼ
2015-11-13 10:00 2015-11-13 14:00 Եվրոպա/Լոնդոն Տարածաշրջանային 4-րդ համաժողով Աղվերան, Հայաստան
Պահպանել օրացույցում
Անցած միջոցառումներ
3
Միջոցառումներ
Ինչպե՞ս չմեռնել ձանձրույթից կամ հակաթույն, որի մասին թրեյներները լռում են
  • Ապրիլի 25, 2024
  • 16:30 - 19:30
  • Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
ՄՌ միջազգային օր
  • Մայիսի 20, 2024
  • 18:30 - 22:00
  • Բեսթ Վեսթերն Փլաս Կոնգրես հյուրանոց, ք․ Երևան Իտալիայի փող, 1 շենք
The Science of Leadership | 12th Annual Regional Conference
  • Հոկտեմբերի 4, 2024
  • Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ