Տարածաշրջանային 6-րդ ՄՌ համաժողով

  • Հոկտեմբերի 13, 2017 - Հոկտեմբերի 14, 2017
  • 11:30 - 17:00
  • Ամիրյան 1, Երևան

Փոփոխությունների կառավարում

 

Սույն թվականի հոկտեմբերի 13-14-ը Արմենիա Մարիոթ հյուրանոցում կայացավ 6-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովը «Փոփոխությունների կառավարում» խորագրով:

Համաժողովն ավանդաբար կազմակերպվում է Cascade People & Business ընկերության և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի կողմից:  

Թվով արդեն 6-րդ տարածաշրջանային ՄՌ համաժողովի առանձնահատկություններից մեկն այն էր, որ այս անգամ անդրադառնալով փոփոխությունների կառավարմանը, կազմակերպչական թիմը փոփոխություններ էր իրականացրել նաև համաժողովի ձևաչափում՝ մասնակիցներին ու խոսնակներին տրամադրելով ոչ միայն ֆիզիկական, այլև վիրտուալ շփման հարթակ: Միանալով Whova գլոբալ հավելվածին՝ կազմակերպիչները ստեղծել էին  հնարավորություն մասնակիցների համար՝ զարգացնել և ամրապնդել մասնագիտական ամուր ցանց ոչ միայն մինչև համաժողովը և դրա ընթացքում, այլև ևս 6 ամիս միջոցառման ավարտից հետո:  

Համաժողովին հրավիրված էին  փոփոխությունների կառավարման ոլորտում միջազգային որակավորում ունեցող 15 փորձագետներ Հայաստանից, Ռուսաստանից,  Վրաստանից, ԱՄՆից, Ավստրիայից, Դանիայից, Լեհաստանից և Ղրղզստանից,  որոնք համաժողովի 2 օրերի ընթացքում ներկայացան ելույթներով և վարպետության դասերով: Անցկացվեց թվով 6 վարպետության դաս, քննարկվեցին փոփոխությունների կառավարման ոլորտի խորքային հարցեր:

Բացման խոսքով ելույթ ունեցան Կասկադ Քնսալթընթս ընկերության հիմնադիր և Հայաստանի ՄՌ Ասոցիացիայի նախագահ Արփի Կարապետյանը և Կասկադ Քնսալթընթս ընկերության կառավարման գործընկեր Արմինե Հայրապետյանը:

Այս տարվա համաժողովն ուներ նաև անակնկալ մասնակիցների համար՝  augmented reality (ընդլայնված իրականություն) տեխնոլոգիաների ներդրմամբ խաղ: Հավելվածը, որի միջոցով մասնակիցները խաղացին, հատուկ համաժողովի համար մշակվել և ներդրվել էր պատանի ծրագրավորողների կողմից, որոնք ներկայացնում են M.In.D ստարտափը:

Համաժողովին ներկա էին մոտ 200 մասնակիցներ ավելի քան 60 տեղական և միջազգային կազմակերպություններից շուրջ 15 երկրներից: Միջոցառմանը զուգահեռ՝  2 օրերի ընթացքում, գործում էր նաև ՄՌ Էքսպո:

Համաժողովը ոլորտի ամենասպասված իրադարձությունն է տարածաշրջանում ՄՌ համայնքի համար: Ամեն տարի այն միավորում է միջազգայնորեն ճանաչված մասնագետների, խոսնակների, թոփ մենեջերների, բիզնեսմենների, ՄՌ ղեկավարների և փորձագետների, որոնք պատրաստ են՝ կիսվել իրենց փորձով և ոլորտի նոր զարգացումների վերաբերյալ իրենց գիտելիքներով:  

Այս տարվա համաժողովի գործընկերներն էին Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկը, Մայքրոսոֆթ Արէյ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչությունը և Բրեվիս ընկերությունը:

ԿԻՍՎԵԼ
2017-10-13 11:30 2017-10-14 17:00 Եվրոպա/Լոնդոն Տարածաշրջանային 6-րդ ՄՌ համաժողով Ամիրյան 1, Երևան
Պահպանել օրացույցում
Անցած միջոցառումներ
3
Միջոցառումներ
Ինչպե՞ս չմեռնել ձանձրույթից կամ հակաթույն, որի մասին թրեյներները լռում են
  • Ապրիլի 25, 2024
  • 16:30 - 19:30
  • Արամի փ․ 80, 3-րդ հարկ, ք․ Երևան
ՄՌ միջազգային օր
  • Մայիսի 20, 2024
  • 18:30 - 22:00
  • Բեսթ Վեսթերն Փլաս Կոնգրես հյուրանոց, ք․ Երևան Իտալիայի փող, 1 շենք
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ