Առաջնորդության գինը | 13-րդ Ամենամյա Տարածաշրջանային ՄՌ համաժողով
Արդեն 13 տարի Ամենամյա տարածաշրջանային ՄՌ համաժողովը միավորում է ՄՌ մասնագետների, առաջնորդների, ղեկավարների, ձեռներեցների, խորհրդատուների և միջազգային խոսնակների՝ քննարկելու առաջնորդության, մարդկանց կառավարման և կազմակերպական փոփոխությունների ամենակարևոր թեմաները։.
Այս տարի շարունակում ենք առաջնորդության թեմայով մեր համաժողովների շարքը՝ ներկայանալով ուժեղ և անկեղծ խորագրով…
Առաջնորդության գինը
Առաջնորդությունը միայն հաջողության, աճի, ազդեցության և ոգեշնչող պատմությունների մասին չէ։ Յուրաքանչյուր որոշման և յուրաքանչյուր փոփոխության հետևում հաճախ կա թաքնված գին՝ ճնշում, պատասխանատվություն, բարդ զրույցներ, սխալներ, անորոշություն, հուզական ծանրություն և առաջ շարժվելու քաջություն, երբ պատասխանները դեռ հստակ չեն։
Ելույթների, քննարկումների, իրական օրինակների և նեթվորքինգի միջոցով կխոսենք առաջնորդության իրական կողմի մասին․ ինչի միջով են անցնում առաջնորդները, ինչ են կրում իրենց վրա, ինչ են սովորում և ինչ է անհրաժեշտ մարդկանց ու կազմակերպություններին փոփոխությունների միջով առաջ տանելու համար։
Այս համաժողովը ՄՌ մասնագետների, CEO-ների, ղեկավարների, բիզնեսի սեփականատերերի, խորհրդատուների, թրեյներների, քոուչների և բոլոր նրանց համար է, ովքեր աշխատում են մարդկանց հետ, առաջնորդում են փոփոխություններ կամ պատասխանատվություն են կրում կազմակերպական աճի համար։
Մինչև հունիսի 20-ը գործում է տոմսերի նախավաճառք հնարավոր ամենացածր գնով՝ 35,000 ՀՀ դրամ։
Շտապե՛ք գրանցվել, ամրագրե՛ք ձեր տեղը և միացե՛ք տարվա կարևորագույն ՄՌ և առաջնորդության խոսակցություններից մեկին։.