DisruptHR Երևան 2023

  • Փետրվարի 15, 2023
  • 19:00 - 21:30
  • Best Western Plus Congress Hotel
  • +37494584696

DisruptHR-ը համաշխարհային հաջողված շարժում է, որը ներկայումս ընդգրկում է 35 երկիր և 155 քաղաք: Այս շարժման նպատակն է զինել ինֆորմացիայով, ոգեշնչել և ուժ տալ վաղվա առաջնորդներին, ովքեր լի են շրջադարձային գաղափարներով և առաջընթացի էներգիայով: Իսկ պարբերական միջոցառումների շարքը նպատակ ունի փոխել իրերի ընթացքը, բեկում մտցնել մասնակիցների մտածելակերպում և խանդավառել նրանց:

Պարբերական միջոցառումների շարքը նպատակ ունի բեկում մտցնել ձեր մտածելակերպում և խանդավառել ձեզ:

ԱՅՆ ԿՐԿԻՆ ԳԱԼԻՍ Է ԵՐԵՎԱՆ:

Հոգնե՞լ եք ՄՌ կառավարման ավանդական մոտեցումներից: Ուրեմն DisruptHR-ը հենց Ձեր համար է:

Պատրա՞ստ եք խոսել տաղանդների մասին լիովին նոր ձևով: Ուրեմն DisruptHR-ը Ձեզ համար է:

Ձևաչափ. Առաջնորդվելով TED talk-երի ոգեշնչող ելույթների ոճով՝ մենք ունենալու ենք 12 խոսնակ (Disruptor-ներ)՝ յուրաքանչյուրը 5 րոպե տևողությամբ, 20 սլայդ, որոնք փոխվում են ավտոմատ կերպով 15 վայրկյանը մեկ: Ելույթները կներկայացվեն 2 գործողությամբ՝ յուրաքանչյուրը 40 րոպե տևողությամբ: Կարճ ընդմիջումից բացի կլինի նաև նեթվորքինգի հնարավորություն ելույթներից առաջ և հետո:

նախորդ միջոցառումների խոսնակների ելույթները կարող եք դիտել այստեղ:

Միջոցառումներ
OpenUP. Episode 3 Արփիի հետ
  • Հունիսի 20, 2024
  • 18:30 - 20:30
  • Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
DisruptHR Երևան 2024
  • Հուլիսի 10, 2024
  • 18:45 - 21:00
  • Ֆուդպարկ բայ Դաունթաուն
Առաջնորդության Գիտությունը | 12-րդ Ամենամյա Տարածաշրջանային համաժողով
  • Հոկտեմբերի 4, 2024
  • 09:00 - 22:00
  • Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ