նորաձևություն․ ՎերաԶԻՆՈւՄ

fashion recharge
  • Մարտի 12, 2021
  • 19:00 - 20:00
  • Live Conversation
  • +37494584696

Մարտի 12-ին FB Live միացմամբ կզրուցենք Shadoyan Couture House-ի հիմնադիր Գևորգ Շադոյանի հետ, ով կխոսի նորաձևության և դրա փոխակերպման հնարավոր միտումների մասին։

Քննարկվելու են հետևյալ հարցերը․

  • Ի՞նչ պետք է սովորեն դիզայներները։
  • Որո՞նք են նորաձևության համար ամենից կարևոր հմտությունները։
  • Ի՞նչ սպասել ապագայում:

Shadoyan Couture House-ը հիմնադրվել է 1999 թվականին հայ նորաձևության դիզայներ Գևորգ Շադոյանի կողմից: 1997 թ.-ին Գևորգն ավարտել է Լիբանանի ESMOND նորաձևության դպրոցը և որակավորվել որպես մոդելավորող: 2004 թ.-ին նա ստացել է Գեղարվեստի ազգային ակադեմիայի մագիստրոսի կոչում՝ որպես «Դոկտորատիվ տեքստիլ արտադրության դիզայներ»:

Գևորգը նորաձևության առաջին դիզայներներից մեկն էր, ով կարողացավ ստեղծել նոր և յուրօրինակ ոճ՝ համադրելով հայկական ավանդական տարազների և ժամանակակից հագուստի տարրերը: Նրա երեկոյան զգեստները յուրահատուկ հմայք ունեն այն բանի շնորհիվ, որ նա օգտագործում է սպիտակ, չմշակված մետաքս, որը ներկված և ծածկված է ուլունքներով, այնուհետև ասեղնագործվում է ըստ իր հաճախորդների նախասիրությունների:

Զրույցը կվարի Արփի Կարապետյանը (www.arpikarapetyan.com), լեզուն` հայերեն:

Միջոցառումներ
SHRM միջազգային ՄՌ որակավորման դասընթաց 2025
  • Փետրվարի 1, 2025
  • փ. Արամի 80, Երևան
OpenUP. Episode 6 Սամվել Մարտիրոսյանի հետ
  • Մարտի 4, 2025
  • 18:30 - 21:00
  • Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն
DisruptHR Երևան 2025
  • Մարտի 11, 2025
  • 18:30 - 21:00
  • Կամար բիզնես կենտրոն, փ․ Վազգեն Սարգսյան 2
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ