նորաձևություն․ ՎերաԶԻՆՈւՄ

fashion recharge
  • Մարտի 12, 2021
  • 19:00 - 20:00
  • Live Conversation
  • +37494584696

Մարտի 12-ին FB Live միացմամբ կզրուցենք Shadoyan Couture House-ի հիմնադիր Գևորգ Շադոյանի հետ, ով կխոսի նորաձևության և դրա փոխակերպման հնարավոր միտումների մասին։

Քննարկվելու են հետևյալ հարցերը․

  • Ի՞նչ պետք է սովորեն դիզայներները։
  • Որո՞նք են նորաձևության համար ամենից կարևոր հմտությունները։
  • Ի՞նչ սպասել ապագայում:

Shadoyan Couture House-ը հիմնադրվել է 1999 թվականին հայ նորաձևության դիզայներ Գևորգ Շադոյանի կողմից: 1997 թ.-ին Գևորգն ավարտել է Լիբանանի ESMOND նորաձևության դպրոցը և որակավորվել որպես մոդելավորող: 2004 թ.-ին նա ստացել է Գեղարվեստի ազգային ակադեմիայի մագիստրոսի կոչում՝ որպես «Դոկտորատիվ տեքստիլ արտադրության դիզայներ»:

Գևորգը նորաձևության առաջին դիզայներներից մեկն էր, ով կարողացավ ստեղծել նոր և յուրօրինակ ոճ՝ համադրելով հայկական ավանդական տարազների և ժամանակակից հագուստի տարրերը: Նրա երեկոյան զգեստները յուրահատուկ հմայք ունեն այն բանի շնորհիվ, որ նա օգտագործում է սպիտակ, չմշակված մետաքս, որը ներկված և ծածկված է ուլունքներով, այնուհետև ասեղնագործվում է ըստ իր հաճախորդների նախասիրությունների:

Զրույցը կվարի Արփի Կարապետյանը (www.arpikarapetyan.com), լեզուն` հայերեն:

Միջոցառումներ
HR OpenUP Արփի Կարապետյանի հետ | ՄՌ մարտահրավերները Հայաստանում
  • Սեպտեմբերի 11, 2026
  • 16:30 - 19:00
  • ք․ Երևան, փ. Արամի 80, 3-րդ հարկ
Առաջնորդության գինը | 13-րդ Ամենամյա Տարածաշրջանային ՄՌ համաժողով
  • Սեպտեմբերի 25, 2026
  • 11:00 - 18:00
  • Երևանի երկաթուղային կայարան
The Coaching Edge for HR | Վարպետաց դաս
  • Սեպտեմբերի 28, 2026
  • 16:30 - 19:30
  • ք․ Երևան, փ. Արամի 80, 3-րդ հարկ
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ