հայrate – հայաստանյան գործատուների վարկանիշի հետազոտության ծրագիր

  • Դեկտեմբերի 10, 2021
  • 19:00 - 21:00
  • Holiday Inn Yerevan - Republic Square
  • +37433584696

Հաշվի առնելով աշխատաշուկայում առկա բարձր մրցակցությունը՝ բարձրանում է նաև գործատուի վարկանիշի կարևորությունը: Գործատուի բրենդավորման հիմնախնդիրը բիզնես աշխարհում լայն քննարկման առարկա դարձած թեմաներից է։ Գրագետ մշակված բրենդավորումը կարևոր դեր է խաղում ընկերությանն անհրաժեշտ տաղանդների ներգրավման, ինչպես նաև աշխատաշուկայում բարձր կարգավիճակ զբաղեցնելու հարցում:

Հենց այս նպատակով Հայաստանի ՄՌ Ասոցիացիան Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության հետ համատեղ ստանձնել է «հայrate» նախաձեռնությունը, որը ուսանողության շրջանում հայաստանյան շուկայի գրավիչ գործատուներին բացահայտելու նպատակ ունի: Նախաձեռնությանը միացել է հայաստանյան բարձրագույն ուսումնական հաստատությունների մեծ մասը, որոնց ուսանողներն էլ մասնակցել են հարցմանը:

Հարցման արդյունքները ամփոփվելու են դեկտեմբերի 10-ին:

Միջոցառումներ
EAPM| The Future of Jobs Report 2025 Webinar
  • Հունիսի 20, 2025
  • 12:00 - 13:30
  • ONLINE
DisruptHR Երևան 2025. Tech edition
  • Սեպտեմբերի 10, 2025
  • 18:30 - 21:00
  • TBA
SHRM MENA 2025 Annual Conference & Expo
  • Սեպտեմբերի 16, 2025
  • 09:00 - 18:00
  • Madinat Jumeirah, Dubai, UAE
Ինչպե՞ս կարող ենք օգնել Ձեզ

Լրացրեք Ձեր տվյալները և մեր խորհրդատուները կկապվեն Ձեզ հետ